Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ալմերիայի» հանդեպ հաղթանակը (4:1):
-«Ալմեիան» կռիվ տվեց և մեզ համար խնդիրներ ստեղծեց, բայց անեմ ինչ որոշեց կատարողների մակարդակը։ Ամեն դեպքում սա բարդ հանդիպում էր։
Մրցակցի խաղացողները լավ պայքարեցին և ակտիվորեն փորձեցին ճնշել մեզ, մենք հեշտորեն էինք կորցնում գնդակն ու այն զիջում մրցակցին։
Հանդիպման առանցքային դրվագը Կասիլյասի՝ 11-մետրանոց հարվածը հետ մղելն էր։ Դրանից հետո բավական հեշտ դարձավ,-հայտարարել է Անլեչոտին և ավելացրել,-Իսկ Չեմպիոնների լիգայի վիճակահանության մասին ամենևին չեմ մտածում։