Թրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը
ՔաղաքականՆախատեսվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը դեկտեմբերի 29-ին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Թրամփը Նեթանյահուին կընդունի ոչ թե Սպիտակ տանը, այլ Մայամիի իր Մար-ա-Լագո գոլֆի հանգստավայրում։
Բանակցությունների հիմնական թեման կլինի Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի երկրորդ փուլը, ներառյալ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և տարածաշրջանի ապառազմականացումը։
Հոկտեմբերի 9-ին մի քանի երկրների միջնորդությամբ համաձայնեցված պլանի առաջին փուլը հանգեցրել է հոկտեմբերի 10-ի հրադադարի։
Նեթանյահուի մտերիմի տվյալներով՝ նա պլանավորում է երկարատև ուղևորություն դեպի Միացյալ Նահանգներ՝ ամբողջ մեկ շաբաթով։
Վարչապետի ավագ որդին՝ Յաիրը, ապրում է Մայամիում, պաշտոնական այցը լավ կհամապատասխանի Նեթանյահուի ընտանեկան ծրագրերին։