Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն
ՄիջազգայինՈրքան երկար շարունակվի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լոնդոնում «կամավորների կոալիցիայի» և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումից հետո։
«Ուկրաինան արդեն ներառված է ԵՄ երկրների կողմից ներկայացված 19 «SAFE» ծրագրերից 15-ում։ Խոսքը միայն փողի մասին չէ. Ուկրաինան ծանր դասեր է քաղում մարտադաշտում, և մենք էլ ենք սովորում դրա հետ մեկտեղ։ Մեր պաշտպանական արդյունաբերական բազաները ինտեգրելով՝ մենք ստեղծում ենք ուժեղ զսպող գործոն՝ այսօրվա և վաղվա համար», - նշել է նա։
«Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է դրված բախտախաղի վրա և գիտենք, որ այլևս չի կարելի հապաղել։ Ֆինանսական աջակցության տրամադրումը կօգնի ապահովել Ուկրաինայի դիմադրողականությունը և կազմում է Եվրոպայի պաշտպանության էական մասը», - ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ նա «կամավորների կոալիցիայի» հանդիպման մասնակիցներին ներկայացրել է երկու հիմնական գործողություն՝ Ուկրաինային աջակցելը և Եվրոպայի պաշտպանական պատրաստվածության բարձրացումը։
«Եվրոպան և նրա դաշնակիցներն ունեն միջոցներ և վճռականություն՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար, որպեսզի այն նստի բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է ֆոն դեր Լեյենը։