«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար»
ԲլոգՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախի խորհրդարանում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումներ է:
2023 թվականից հետո այս թեմայով մոտեցումները տարբեր են, այդ թվում՝ Արցախ հետվերադարձի տարբեր ճանապարհների մասին, սակայն այդ պրոցեսի միջազգայնորեն ընկալելի ուղին հիմնված է ինքնորոշման իրավունքի և դրա իրացման հնարավորության վրա, որովհետև դա և՛ հավաքականությունն է ապահովում, և՛ անվտանգության երաշխիքները:
2024 թվականին Արցախի նախագահի հրամանագրով Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու գործունեության շարունականության ապահովման վերաբերյալ ռազմավարություն է ընդունվել:
Այն ներկայացնում է բոլոր այն առաջնահերթությունները, որոնք ըստ ուղղությունների պետք է ծրագրային տեսք ու աշխատանքային ուղղություններ ստանան:
Անկախ ՀՀ իշխանության կամքից և ցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` թեման օրակարգում պահելու և այն առաջ մղելու համար»: