ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները
ՏնտեսությունՄիացյալ Նահանգները վերացնում է բելառուսական կալիումի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը, հաղորդում է BelTA-ն։
«Նախագահ Թրամփի հրահանգներին համապատասխան՝ ԱՄՆ-ն վերացնում է կալիումի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Կարծում եմ՝ սա ԱՄՆ-ի կողմից շատ լավ քայլ է Բելառուսի համար։ Մենք հիմա վերացնում ենք դրանք», - ասել է Ջոն Քոուլը։
Նա նշել է, որ պատժամիջոցների վերաբերյալ քննարկումները կշարունակվեն։ «Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ կհանվեն», - ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։
Ջոն Քոուլը նաև հույս է հայտնել, որ ապագայում երկու կողմերը կհասնեն այնպիսի իրավիճակի, երբ ընդհանրապես պատժամիջոցներ չեն լինի։