ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է
Օրվա իրադարձություններՄերձմոսկովյան Գորկի-2 գյուղի դպրոցում դեռահասը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի և աշակերտների վրա, ինչի հետևանքով 4-րդ դասարանի մեկ երեխա մահացել է, 4 հոգի՝ վիրավորվել, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Դպրոցի վրա հարձակված դեռահասը սելֆի է արել՝ 4-րդ դասարանի սպանված աշակերտի ֆոնին: Նա նաև հրապարակել է իր սաղավարտի լուսանկարը՝ ծայրահեղական մեջբերումներով, որի վրա գրված էր «Sygaown» բառը՝ հղում անելով 2022 թ. ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային կրակոցներին։ Մյուս նկարում նրա բաճկոնի վրա գրված է Բրենտոն Տարանտիի անունը, որը Նոր Զելանդիայի Քրայսթչըրչի մզկիթներում զանգվածային սպանություն է կատարել։
Ըստ Baza-ի տելեգրամյան ալիքի 4 հոգի վիրավորվել է: Հարձակվողը պատանդ է պահել Ուսպենսկայա միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկին, նրա հետ բանակցություններ են ընթանում։