Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»


Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը

Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները վաղուց անցել են ներեկեղեցական կյանքի կամ քաղաքական մեկնաբանությունների սահմանը։ Խնդիրը հանգում է ավելի վտանգավոր հարցի՝ արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ինստիտուցիոնալ սահմանազատումը, թե՞ գործադիր իշխանությունը փորձում է իրեն վերագրել այնպիսի լիազորություններ, որոնք Սահմանադրությամբ և իրավական տրամաբանությամբ իրեն չեն պատկանում։ Երբ պետության ղեկավար մարմնի առաջին դեմքը հրապարակային կերպով կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի որոշումների լեգիտիմությունն ու պարտադիր ուժը, սա արդեն ոչ թե կարծիք է կամ քաղաքական ճառ, այլ կառավարման մշակույթի փոփոխության ազդակ՝ իրավական պետությունից դեպի կամայականության ռեժիմ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցական կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Այստեղ կարևորն այն չէ, թե ով ինչպես է վերաբերվում տվյալ որոշմանը, այլ այն, թե ով է իրավասու այդ որոշումը կայացնել։ Եկեղեցական կարգապահական վարույթները, պաշտոնազրկումները և կարգավիճակի հարցերը Եկեղեցու ներքին իրավազորության դաշտում են, քանի դեռ պետությունը չի փորձում դրանք վերածել քաղաքական իշխանության գործիքների։ Սակայն դրանից հետո հնչած արձագանքը, որի տրամաբանությամբ Հայրապետական տնօրինությունը ներկայացվում է որպես առոչինչ, հարցը տեղափոխում է բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։

Սահմանադրական պետությունում ոչ մի պաշտոնյա, որքան էլ բարձր լինի նրա քաղաքական մանդատը, իրավասու չէ դատել, արժեզրկել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը, եթե այդ ինստիտուտը գործում է իր սահմանված կանոններով ու իրավական դաշտում։ Երբ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները արժեք չունեն, նա փաստացի հանդես է գալիս որպես վերահաստատող ատյան՝ մի դերով, որը Սահմանադրությունը նրան չի տվել։ Սա ոչ միայն լիազորությունների սահմանազանցում է, այլև ուղերձ, որ պետական իշխանությունը պատրաստ է սեփական քաղաքական նպատակին ենթարկել յուրաքանչյուր ինքնուրույն համակարգ՝ անկախ նրանից, թե այդ համակարգը ինչ դեր ունի ազգային ինքնության, հանրային վստահության և պատմական շարունակականության մեջ։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ եղած առաջնորդի հետ։ Թեև նման քայլը կարող է ներկայացվել որպես անձնական հավատքի կամ անհատի վերաբերմունքի դրսևորում, քաղաքական իրականության մեջ այն ունի հստակ սիմվոլիկ ու կառավարչական նշանակություն։ Երբ իշխանության առաջին դեմքը ցուցադրաբար կանգնում է կանոնական կարգով կայացված որոշման հակառակ կողմում, այն ընկալվում է որպես ազդակ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը կարող է վերանայվել քաղաքական հովանավորչությամբ։ Սա արդեն պետություն–եկեղեցի սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և ներսից պառակտում հրահրելու վտանգավոր նախադրյալ։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի արձագանքն այս զարգացումներին ավելի սուր ձևակերպում է խնդրի իրավական էությունը։ Նրա գնահատմամբ, երբ երկրի վարչապետը փորձում է որոշել՝ ով է թեմական առաջնորդ, նա խախտում է ոչ միայն պետություն–եկեղեցի սահմանը, այլև սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։ Այստեղ առանցքայինն այն է, որ խոսքը պարզապես անհամաձայնության կամ քննադատության մասին չէ։ Խոսքը փորձի մասին է՝ քաղաքական հայտարարությամբ չեղարկել ինքնուրույն ինստիտուտի իրավական գործողություն և փաստացի հաստատել նոր կանոն՝ ով ունի քաղաքական ուժ, նա էլ որոշում է, թե ով որտեղ պետք է ղեկավարի։

Այսպիսի տրամաբանությունը վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու համար։ Այն վտանգավոր է պետական կառավարման ամբողջ համակարգի համար, որովհետև նույն մեխանիզմով վաղը կարող է արժեզրկվել ցանկացած այլ ինստիտուտի ինքնուրույնություն՝ դատարանների, համալսարանների, համայնքների, մասնագիտական կառույցների, նույնիսկ պետական մարմինների ներսում կանոնակարգված հարաբերությունների։ Երբ իրավունքի տեղը զբաղեցնում է քաղաքական կամքը, ամեն ինչ դառնում է հարաբերական, պայմանական և կախված պահի շահից։ Իսկ դա նշանակում է, որ որևէ քաղաքացի, որևէ կազմակերպություն, որևէ ներդրող կամ պետական ծառայող չի կարող ունենալ կայունության և կանխատեսելիության վստահություն։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատականը, թե հակաեկեղեցական արշավին միացած որոշ հոգևորականների պատկերացրած «նորոգումը» իշխանության ներսում հաստիքային աշխատակից դառնալն է, իր մեջ ընդգծում է ևս մեկ վտանգ՝ Եկեղեցու ներքին կյանքի քաղաքականացման խորացումը։ Եթե Եկեղեցու ներսում ձևավորվում են խմբեր, որոնք իրենց ազդեցության աղբյուրը տեսնում են ոչ թե կանոնական կարգում և հովվական հեղինակության մեջ, այլ իշխանության հովանավորչության, վարչական ռեսուրսի և ուժային մեխանիզմների աջակցությամբ, ապա վտանգը դառնում է երկակի՝ մի կողմից պետությունը ներխուժում է Եկեղեցու ներքին դաշտ, մյուս կողմից Եկեղեցու ներսից ձևավորվում են լծակներ, որոնք վերածվում են պետության քաղաքական տեխնոլոգիաների շարունակության։

Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ երկու կարգերը՝ կանոնականը և սահմանադրականը, սկսում են ստորադասվել քաղաքական քմահաճույքին։ Իսկ դա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է, որովհետև ճգնաժամը սկսվում է այնտեղ, որտեղ օրենքը դադարում է լինել ընդհանուր պարտադիր չափանիշ և վերածվում է ընտրովի գործիքի։ Այսպիսի պայմաններում հասարակությունն անխուսափելիորեն կանգնում է պարզ, բայց հիմնարար ընտրության առաջ՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ կամայականությամբ։

Հայաստանում պետականության ամրությունը երբեք չի կառուցվել մեկ քաղաքական ուժի կամ մեկ պաշտոնյայի կամքի վրա։ Այն կառուցվել է ինստիտուտների կայունության, հանրային վստահության և իրավական կանխատեսելիության վրա։ Եվ եթե այսօր թույլ տրվի, որ գործադիր իշխանությունը փաստացի սահմանազատի, թե Եկեղեցին ում է նշանակում, ում է պաշտոնազրկում և ինչ որոշումներն են ուժ ունեցող, ապա վաղը նույն տրամաբանությունը կարող է կիրառվել ցանկացած այլ ոլորտում՝ վերածելով պետությունը ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայության տարածքի։ Իսկ այդ դեպքում խնդիրը լինելու է ոչ թե միայն Եկեղեցու շուրջ զարգացումները, այլ Հայաստանի պետական համակարգի դիմադրողականությունը՝ ներսից քայքայման վտանգի սպառնալիքով։

Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ