Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայկոչելով gazeta.ru-ին, Մոսկվան անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Աշուշտ, մենք դա չենք կարող անպատասխան թողնել»,-ասել է Ռյաբկովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 12-ին երկրի նախագահ Բարաք Օբամային տվել է Ռուսաստանի, ինչպես նաեւ ՌԴ կողմից կառավարվող ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու լիազորություն:
Նշեք, որ այս օրինագիծը թույլ է տալիս ռազմական օժանդակություն տրամադրել Ուկրաինային, որին 2015-ին կարող է տրամադրվել 350 մլն դոլարի օգնություն: