Վերջին մի քանի ամիսներին «НЕАНГЕЛЫ» խմբի մենակատարուհի Սլավան թեժ էր պահում հասարակության հետաքրքրությունն իր հանդեպ` սոցիալական ցանցերում տեղադրելով ոչ միանշանակ լուսանկարներ, որտեղ կարելի էր տեսնել հղիության մասին խոսող կլորացած փորիկը: Երգչուհին պաշտոնապես ոչինչ չէր մեկնաբանում այդ առնչությամբ: Սակայն արդեն ժամանակն է հասել, որպեսզի երգչուհին պաշտոնապես հայտարարություն անի: Ի դեպ երգչուհուն սազում է հղիությունը: Նա կարելի է ասել, շողում է կանացիությունից: Բայց Սլավան ամենևին էլ չի պատրաստվում թողնել բեմը: «Բեմից ծննդատուն և ապա, մի քանի օր անց, նորից բեմ»,- այդպես է նա մեկնաբանել վերջապես ձմռանը սպասվող մայրանալը ու որպես ապացույց ցուցադրում է իր նախանձելի աշխատունակությունը: Խումբը ներկայացրել է նոր «Знаешь» երգի տեսահոլովակը, երգ որ գրվել էր Տորիեյ Տալի կողմից յոթ տարի առաջ, սակայն մինչև վերջ հասկացվել ու իմաստավորվել է միայն այժմ: Տեսահոլովակի պրեմիերայից հետո նրանք անկեղծ հարցազրույց են տվել լրագրողներին ու պատմել, որ այնքան էին խորացել տեսահոլովակում ներկայացվող պատմությամբ, որ բազմիցս են հուզել նաև նկարահանող խմբին: Չէ որ տեսահոլովակում էլ էմոցիոնալ լարվածությունը բավականին մեծ է: