Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. Պեսկով
ՄիջազգայինՈւկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռազմական գործողությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը։ Խաղաղ կարգավորման դուռը բաց է, և Ռուսաստանը մնում է բաց:
Այնուամենայնիվ, մինչև Կիևի ռեժիմը համապատասխան որոշումներ կայացնի, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,-ասել է Պեսկովը: