Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից
Սպորտ«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան հումորային մանրամասներ է պատմել թիմակից Գավիի առօրյայից՝ խոսելով երիտասարդ կիսապաշտպանի ծայրահեղ մոռացկոտության մասին։
«Գավին միշտ ամեն ինչ մոռանում է… Անձնագիր, ականջակալներ, պայուսակ։ Մենք անընդհատ ստիպված ենք լինում կանգ առնել և փնտրել նրա իրերը։
Սովորաբար հանդերձապահները զննում են հանդերձարանը և միշտ գտնում են նրա իրերը։ Ավտոբուսում ես նստում եմ նրա հետևում և ստուգում՝ արդյոք նա որևէ բան թողել է, թե ոչ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Գավին կատալոնական ակումբի ակադեմիայում է 2015 թվականից, իսկ հիմնական թիմում նորամուտը նշել է 2021-ին։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա իսպանացին Լա լիգայում անցկացրել է 2 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։