Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»


Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարբեր ժամանակահատվածներում, իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ առավել ևս, գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար տարբեր հարցումներ են պատվիրում՝ ընտրություններից առաջ իրենց հնարավորությունները գնահատելու նպատակով։ Ընդ որում, հարցման այդ արդյունքները բացառապես ներքին օգտագործման համար են և իրականացվում են թե՛ սոցիոլոգիական 1-2 կոնկրետ կազմակերպությունների, թե՛ հատկապես Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից։ Եթե այդ հարցումների արդյունքները ինչ-որ չափով հուսադրող են լինում իշխանությունների համար, ավանդաբար դրանք «սլիվների» տեսքով տարածում են տարբեր հարթակներով։

Բայց արդեն տևական ժամանակ է, ինչ փաշինյանական իշխանությունը որևէ հարցման արդյունք դաշտ չի նետում։ Բանն այն է, որ «հրապարակելու» բան էլ չկա. ի մասնավորի, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս իրականացված մի քանի հարցումները չափազանց վատատեսական տրամադրություն են առաջացրել իշխանության ներսում։ Ըստ էության, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարկանիշը չափազանց «տխուր վիճակում» է, մյուս կողմից՝ Ազգային ժողով անցնելու շանսեր ունեցող ուժերը փոքր թիվ են կազմում, և դրանց մեջ Փաշինյանին մերձ որևէ կուսակցություն չկա։ Փոխարենը խորհրդարան անցնող հիմնական ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրից» գրեթե կրկնակի ավելի քվեներ կարող են ստանալ և արդյունքում առանց լուրջ դիմադրության Փաշինյանին զրկել իշխանությունից։ Ըստ այդմ, գործող իշխանությունները որոշել են գործի դնել, այսպես կոչված, «արևմտյան»՝ արդեն իսկ փորձված սցենարը։

Ոգևորված լինելով «մոլդովական սցենարից»՝ Հայաստանում Փաշինյանը շատ ավելի լուրջ և վտանգավոր խաղ է ձեռնարկել՝ կյանքի կոչելու այդ սցենարի «հայկականացված» տարբերակը՝ դրա համար օգտագործելով դեռևս 2021 թվականին Ընտրական օրենսգրքում և Քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունները, որոնք լուրջ «սողանցքներ» են տալիս ՔՊ-ին՝ ընդդիմադիր ուժերին զրկելու ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Հիշեցնենք՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին հրամանագիր ստորագրեց Ազգային ժողովի հերթական ընտրությունները հունիսի 7-ին նշանակելու մասին։ Արդեն հաջորդ օրն իսկ հրամանը մտավ ուժի մեջ և արդյունքում իրավունքի ուժով սկսեցին կիրառվել ընտրական պրոցեսում կարևորագույն փոփոխությունները, որոնցից մեկն էլ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին մասն է։ Այն արգելում է նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության նախորդ և քվեարկության օրը ընտրություններին մասնակցող կուսակցություններին, անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ մատուցել/խոստանալ ծառայություններ։ Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել ընտրությունների մասնակցող կուսակցությունների անվանումներին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել, իսկ եթե նման տեղեկություններ հայտնվեն, ապա դատարանով կարող է որևէ կուսակցության մասնակցությունն արգելվել։

Ի դեպ, այդ առումով Հակակոռուպցիոն կոմիտեն նույնիսկ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ զգուշացնելով, որ դա կարող է նաև քրեական պատասխանատվության հանգեցնել։ Այս իրավակարգավորումն ընդունվել է դեռ 2021 թվականին՝ արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, բայց այն ժամանակ չի կիրառվել։ Այժմ փաշինյանական իշխանությունը որոշել է ամբողջությամբ սա օգտագործել, ընդ որում՝ ստեղծել այնպիսի տպավորություն, թե ընդդիմադիր ուժերը բարեգործություն են փորձում անել և այդ հիմնավորմամբ առանցքային ընդդիմադիրներին պարզապես զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Ճիշտ է, վերոնշյալ փոփոխությունների կետերն ավելի շատ վերաբերելու են հենց իշխանություններին, որոնք ամբողջ իշխանական ռեսուրսներն օգտագործելու են մարդկանց խոստումներ տալու և «լավություն անելու» համար, բայց դա փորձելու են որպես մահակ կիրառել հենց ընդդիմության դեմ, չնայած նրան, որ հիմնական ընդդիմադիրները միշտ էլ տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրել են՝ անկախ նրանից՝ առջևում ընտրություն կա, թե ոչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան