Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան
ԲլոգՈսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իշխանության և ոչ միայն իշխանության նյարդային արձագանքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար իրական ուժը Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումն է։ Այն անընդհատ թափ է հավաքում, ինչն էլ վախեցնում է իշխանությանը։Ս․ Կարապետյանի շուրջ մարդկային, մասնագիտական, փորձագիտական ռեսուրսների համախմբում է տեղի ունենում։
Սա՝ ԱԺ ընտրություններից 4 ամիս առաջ, դրական փոփոխություններ ցանկացող, սակայն դեռևս տատանվողները, չկողմնորոշվածները միանալու են այդ քաղաքական ուժին։