Armsport.am-ը գրում է․
Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում տեղի է ունենում «Հերտա» - «Բորուսիա»Դորտմունդ մրցավեճը։ Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասնակցել է հանդիպմանը եւ 34-րդ րոպեին վնասվածք է ստացել՝ չկարողանալով շարունակել մրցավեճը։
Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Յակուբ Բլաշչիկովսկին։ Առայժմ պարզ չէ Մխիթարյանի վնասվածքի լրջության աստիճանը։