Ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ Ղազինյան
ՏնտեսությունԿուտակային կայանների համակարգը, եթե գործեց, մեր մասնագետների հաշվարկով մոտ կրկնակի թանկանալու է ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը։ Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Բայց այստեղ ևս չեն ուզում ընդունել իրենց ապիկարությունը, որ 8 տարվա ընթացքում չեն հասցրել ավարտել 400 կիլովատանոց գիծը։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենա»,- ասաց նա։
Ըստ նրա՝ արևային կայան տեղադրող սովորական քաղաքացիները պետք է նաև կուտակիչներ ունենան։
Ինչ վերաբերում է արևային արտադրող կայաններին, Ղազինյանը նշեց, որ սակագնի մեջ ներառված է բավական մեծ գումար։ Եթե արևային կայանը անջատվում է, որպեսզի ավելցուկ չառաջանա, այդ դեպքում պետությունը պարտավորվում է փոխհատուցել անջատված արևային կայանի համար, և այդ գումարը ներառված է սակագնի մեջ։