ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել այն դեպքում, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ տարբերակներ ունի։ Մենք ունենք շատ հզոր զինված ուժեր։ Նախագահը պատրաստակամություն է հայտնել օգտագործել դրանք։ Նա նաեւ հրաշալի դիվանագիտական թիմ ունի, եւ նա պատրաստակամություն է հայտնել այն եւս գործի դնել»,-ասել է քաղաքական գործիչը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Բայց, իհարկե, նախագահը իրավունք է վերապահում ասել, թե երբ է կարծում, որ դիվանագիտությունը հասել է իր բնական ավարտին։ Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, բայց եթե դա տեղի ունենա, որոշումը կախված կլինի նախագահից»,-եզրափակեց Վենսը։
Հետևեք մեզ՝ այստեղ