«Բացառում ենք գործող վարչախմբի, նրա արբանյակների, նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները». Ավետիք Չալաբյան
ՔաղաքականԻնչպես հայտնել էինք, ԱԺ սպասվող ընտրություններին ընդառաջ՝ «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում: Հիմնվել է «Հայկական քվե» կուսակցությունը, որը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման քաղաքական հարթակն է և այսօր այդ հայտի շնորհանդեսն էր: Ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ո՞ր ուժի կամ ուժերի հետ եք բացառում համագործակությունը, «Հայաքվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն ասել է. «Բացառում ենք և՛ գործող վարչախմբի, և՛ նրա արբանյակների, և՛ նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները: Օրինակ գործող վարչախմբի ակնհայտ արբանյակը «Հանրապետություն» կուսակցությունն է»: