Կգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան
TVԵրեկ հյուրընկալվել էի Ալֆանյուզի տաղավարում, որտեղ հեռուստալրագրող Արփինե Բաղդասարյանի հետ քննարկեցինք նախընտրական զարգացումները Հայաստանում, մասնավորապես՝ թե ինչու է ՀայաՔվեն ևս միացել ընտրական գործընթացին, ինչ ձևաչափով է պատկերացնում իր մասնակցությունը, և ինչ առաջարկություններով է հանդես գալու ընտրողների առաջ:
Հատուկ անդրադարձ կատարվեց նրան, թե ինչպես ենք մենք տեսնում մեր երկրի անվտանգության ապահովումը, ինչու դա երբևիցե հնարավոր չի անել թուլության դիրքերից, և ինչ կոնկրետ քայլերով պետք է ամրացվի մեր բանակը: Սիրով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, ձեր արձագանքների և աջակցության ակնկալիքով: