Սևանում 19-ամյա երիտասարդի uպшնnւթյան գործով կան կալանավորվածներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանում 19-ամյա երիտասարդի uպանnւթյան գործով կան կալանավորվածներ։ Tert.am-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
21.02.2026 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 21-ի կեսօրին Սևանի կենտրոնական հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ Արամ Խաչատրյանին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։
Երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա զինծառայող է։