Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդդիմադիր գործիչներից մեկը, ողջունելով գյումրեցիներին և հայրաքաղաքի հարակից գյուղերի բնակիչներին, ասել է, թե ուրախ է, որ այցելել է նրանց գյուղ։ Մարդն անգամ տեսանյութ է հրապարակել, որ Գյումրի քաղաքի մոտակա գյուղերով շրջելով՝ հասել է հայրաքաղաք, կիսվել է դրական տպավորություններով, նշել է, որ ուրախ է գյուղ այցելելու համար. ի վերջո, հայրաքաղաքի շուրջ բազմաթիվ գյուղեր կան։

Թվում է՝ աղմկելու բացարձակ բան չկա, մի գյուղի չափ երկիր ենք, բայց մեր իրականությունում միայն ընդդիմադիր գործիչ լինելը բավական է` համապետական սեյսմիկ ալիք բարձրացնելու համար։ Թվում է՝ մարդու խոսքում հնչած նորմալ, սովորական բառը հանկարծ դարձավ ազգային անվտանգության հարց։

Եվ ահա, իշխանական քարոզչամեքենան միացրեց «շտապ ռեժիմը»։ Սոցցանցերում սկսվեց հերթական ներկայացումը՝ վիրավորված ինքնասիրություն, պատմական հիշողության պահապաններ, մշակույթի հանկարծակի սիրահարներ։ Վերլուծություններ, ստատուսներ, խորաթափանց «բացահայտումներ»։ Պարզվում է՝ անգամ ճիշտ տեղում հնչած մեկ բառով կարելի է վիրավորել քաղաքը, պատմությունը, մշակույթը և երևի նույնիսկ Կումայրիի հնագույն շերտերը։

Հետաքրքիր է՝ երբ տարիներով Գյումրին հիշվում էր միայն աղետի տարելիցներին կամ նախընտրական այցերին, այդ ժամանակ վիրավորանք չկար։ Երբ քաղաքի սոցիալական խնդիրները մնում էին անպատասխան, դա հարգանքի նշա՞ն էր։ Երբ աշխատատեղերի պակասից երիտասարդները հեռանում էին, դա քաղաքային հպարտությո՞ւն էր։ Բայց հիմա ամեն ինչ ձախողած իշխանականները դարձան գյումրեցու ինքնասիրության գլխավոր պաշտպաններ։

Ամենազավեշտալին այն է, որ նույն շրջանակները, որոնք ամեն օր բառացիորեն «գյուղական» մակարդակի քաղաքականություն են վարում, հանկարծ դարձան բառապաշարի ակադեմիկոսներ։ Մի կուսակցություն, որի անդամների ջախջախիչ մեծամասնությունը թերուս է, երբեմն տառաճանաչության լուրջ խնդիր ունի, միահամուռ հարձակվել է որևէ դատապարտելի վարքագիծ չդրսևորած մարդու վրա։ Այդ մարդիկ քաղաքի արժանապատվությունը չափում են ոչ թե գործով, այլ բառի շեշտադրությամբ։ Բառից կառչելը հեշտ է, որովհետև գործով պատասխան տալը բարդ է։

Տարիներով խոստանում էին Գյումրին դարձնել հյուսիսային մայրաքաղաք, արդյունաբերական կենտրոն, զբոսաշրջային բրենդ։ Իրականում քաղաքը մնաց խոստումների ցուցափեղկում։ Իսկ հիմա բառի շուրջ աղմուկ բարձրացնելը շատ ավելի հարմար է, քան զարգացման մասին լուրջ խոսելը։

Բառի շուրջ փոթորիկ բարձրացնելը հեշտ է։ Քաղաք զարգացնելը՝ դժվար։ Ցածրակարգ ուղեղներին ուղղված մանիպուլ յացիան քաղաքական գործիք դարձնելը՝ հարմար։ Իրական խնդիրների մասին լռելը՝ սովորական։

Եվ այս ամբողջ աղմուկի մեջ ամենակարևորն այն է, որ Գյումրին ոչ մի բառից չի փոքրանում, ոչ մի բնորոշումից չի դառնում գյուղ կամ մեգապոլիս։ Քաղաքի չափը որոշվում է իր մարդկանցով, մշակույթով, պատմությամբ ու աշխատանքի հնարավորություններով, ոչ թե տափակ հիստերիայով։

Մի խոսքով՝ եթե իշխանական աղմուկի չափանիշով շարժվենք, ապա երկրում ամեն ինչ այնքան լավ է, որ հիմա արդեն բառերն են դարձել գլխավոր ճգնաժամը։ Մնացել էր միայն դա։ Հիմա դա էլ ունենք։ Իսկ իրական Գյումրին շարունակում է ապրել՝ ավելի լուրջ խնդիրներով և օրեցօր սրվող քաոտիկ կենսամակարդակով։

Դա է իրականությունը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունը