«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ, երկրին բերելու է փոփոխություններ։
«Ազատության» եթերում Նարեկ Կարապետյանը, մասնավորապես, նշել է.
«Նրանք (գործող իշխանությունները-խմբ.) վախենում են Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։ Նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է փոփոխություններ՝ իր դեմքով»։
Կարապետյանը, անդրադառնալով ընտրություններից հետո սահմանադրության 148-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու խնդրին, ընդգծել է.
«Կամ Հեյդարի որդու առաջարկած սահմանադրությունը, կամ հայերի կողմից սահմանադրության մի կետ. մեր ժողովուրդը թող որոշի»։
Նարեկ Կարապետյանը նշել է նաև՝ կպայքարեն, եթե իշխանությունը հակաժողովրդավար մեթոդներով խոչընդոտի.
«Եթե նրանք ընտրեն ժողովրդավարական համակարգի հետընթաց, հայ ժողովուրդը կպատասխանի նրանց սահմանադրական բոլոր իրավական հնարավորություններով»։