Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ ուրեմն, «Վեոլիա ջուրը» որոշել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում և մարզերում ջուրը կմատակարարվի ժամը 07:00ից մինչև 24:00-ն: Ու վերջ, ոչ մի պարզաբանում, ոչ մի մեկնաբանություն, այդպես են որոշել և վերջ: Միայն ավելի ուշ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան նշել են, թե դա «պայմանավորված է ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ջրասպառման ծավալների աճով»: Իսկ երբ շատ մեծ աղմուկ բարձրացավ, էլի մի քանի լրատվամիջոցով «պարզաբանում» տարածեցին՝ գրեթե նույն ձևակերպումներով:

Եթե սրան ավելացնենք, որ, ըստ ստացված տեղեկությունների, մայրաքաղաքի, ինչպես նաև մարզային որոշ բնակավայրերի առանձին հասցեներում ջրամատակարարումը լինելու է օրական 4-6 ժամով, ապա ամեն ինչ «իր տեղը կընկնի»:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, եթե «Գազպրոմը» հայտարարի, որ ձմռան ամիսներին գազասպառման ծավալների աճով պայմանավորված օրական մի 7-8 ժամ գազ չի լինելու: Կամ՝ ինչ կկատարվեր, եթե ՀԷՑ-ը մինչ խլելը նման բան հայտարարեր: Իսկ «Վեոլիա ջուրը» մի օր «արթնացել» ու որոշել է, որ գիշերվա ժամերին ջուր տալու «հավես չունի»: Իհարկե, նախկինում էլ Երևանի այս կամ այն թաղամասում գիշերային ժամերին (հիմնականում՝ ժամը 1-ից 6-ը) ջրանջատումներ էին լինում ամռանը՝ սուսուփուս, առանց բարձրաձայնելու: Իսկ հիմա, ահա, ամբողջ հանրապետությանն են ջրազրկում՝ «հպարտորեն» հայտարարելով:

Թե ինչ վնաս է հասցվելու մարդկանց դրանով՝ կապված հատկապես վաղ աշխատանքի գնացողների, ուշ տուն եկողների կենցաղային խնդիրների հետ, թե ինչ վնասներ է կրելու զբոսաշրջությունը, հավել յալ մասնագիտական հաշվարկների խնդիր է: Լրացուցիչ պարզաբանման կարիք ունի նաև հարցը՝ արդյոք ջրանջատումը վերաբերում է միայն անհատ սպառողներին, թե՞ նաև կազմակերպություններին, մասնավորաբար՝ հիվանդանոցներին, ռեստորաններին, հյուրանոցներին, խանութներին և այլն:

Սակայն այս պահին ուշագրավ է, որ իշխանությունները, կարծես, ասելիք չունեն «Վեոլիա ջուր» ընկերությանը: Իսկ գուցե վերջինս հենց Նիկոլ Փաշինյանի ընդամենը մեկ օր առաջվա հայտարարությունը, թե «մենք պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը», խիստ յուրովի է հասկացե՞լ: Կամ գուցե հասկացել է այնպես, ինչպես և պետք էր հասկանա՞լ: Ամեն դեպքում հազիվ թե պատահականություն լինի, որ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց «Վեոլիա ջուրը» նման որոշում է կայացնում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է. «Մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ»: Ինչպես երևում է, այդ նոր ճանապարհն արդեն... ճանապարհին է: Դե, ինչպես «ապագան», էլի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի