Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ու հատկապես՝ պետական բյուջեի ու միջոցների հաշվին փորձելու են սիրաշահել ընտրողներին, պարզից էլ պարզ էր: ՔՊ-ի ու Փաշինյանի նախընտրական «բարիանալը» նախ՝ ձևական է, երկրորդ՝ ոչ մի բարի բան չի խոստանում հեռանկարում:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հիշեց կենսաթոշակառուների ու նրանց ցածր կենսաթոշակների մասին: Ու չնայած մի երկու ամիս առաջ երդվում էին, որ եթե մի 5000 դրամով թոշակները բարձրացնեն, ապա երկրի տնտեսությունը կփլուզվի, հիմա հանկարծակի որոշեցին, որ թոշակները ապրիլի 1-ից կբարձրանան:

«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում, համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի շատ»,-հայտարարել է Փաշինյանը:

Այո, այն նույն Փաշինյանը, որ ցինիզմի «մաստեր կլաս» ցուցադրելով՝ մի երկու ամիս առաջ հայտարարում էր, թե թոշակառուները չգիտեն, չեն հասկանում, թե ինչի վրա ծախսեն 10000 դրամը: Հետո ասում էր, որ եթե նույնիսկ 20 հազար դրամ բարձրացնեն, թոշակառուի կյանքում բան չի փոխվելու: Ասում էր ու պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ իրեն բազմամիլիոնանոց պարգևավճարներ հատկացնելու որոշումներ ընդունում: Դե, հասկանալի է, իրենք գիտեն՝ ինչպես ծախսել, իրենց կյանքում պետք է բան փոխվի ու փոխվել է (շարունակում է փոխվել)՝ օրավուր հարստանալու տեսքով:

Ավելին, երբ ընդդիմադիր ուժերը մատնացույց էին անում, որ հնարավոր է բարձրացնել կենսաթոշակները, քպականներով հարձակվում էին, թե անհնար է: Ու հիմա, բազմամիլիոնանոց (ու չվաստակած) պարգևավճարները ծախսելուց հետո, ընտրություններից մի երեք ամիս առաջ «հանկարծ» հիշեցին թոշակառուների մասին:

Հանրային առաջին արձագանքն անողոք էր. շատ-շատերը սա բնորոշեցին որպես բացահայտ ընտրակաշառք: Չէ, թոշակ բարձրացնելը լավ բան է, անհրաժեշտ բան է, կարևոր բան է, բայց երբ 8 տարի գրեթե թոշակ չես բարձրացրել (մաքսիմում՝ 3000 դրամ, երբ գնաճն աննախադեպ չափերի է հասել), ու մեկ էլ՝ հոպ, ընտրությունների շեմին այսքան «առատաձեռն» ես դառնում, հասկանալի է դառնում, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, թե ինչ շրիշակային վարկանիշ ունի ներկայում, երկրորդ՝ հասկանում է, որ թոշակառուներին վիրավորել է վերոնշյալ ձևակերպումներով: Եվ, ուրեմն, ընտրություններից մի 100 օր առաջ պետք է հայտարարել կենսաթոշակների և ծերության նպաստների բարձրացման մասին:

Մյուս կողմից՝ հանրահայտ է, որ նման քայլը, ինչպիսին է թոշակների բարձրացումը, պլանավորվում է նախապես, առանձին տողով նշվում է տարեկան բյուջեի մեջ: Մինչդեռ, այս տարվա բյուջեում նման բան նախատեսված չէ: Հենց իրենք՝ Փաշինյանն ու ՔՊ-ն էին աղմկում, թե դա անհնար է, թե ոչ մի կերպ թոշակ բարձրացնելու տեղ չունեն, որ ովքեր դրա մասին խոսում են... պոպուլիստներ են, այս, այն:

Ու պատահական չէ, որ մասնագետներն արդեն հարց են բարձրացնում՝ արդեն հաստատված բյուջեում այդքան գումարը (մոտ 60 մլրդ դրամ) որտեղի՞ց եք հայթայթելու, ո՞ւմ հաշվին: Էլի՞ հարկեր, տույժ ու տուգանքներ եք բարձրացնելու ու հանրության կաշին քերթեք: Թե՞ այդ գումարը կար, բայց պահում էիք ընտրությունների համար......

Հ.Գ.-Ի դեպ, երեկ ոմանք կես կատակ-կես լուրջ հիշեցնում էին, որ ապրիլի մեկը, բացի Ծիծաղի միջազգային օր լինելուց, ժողովրդի մեջ տարածված է նաև որպես խաբելու օր: Բայց սա արդեն «հին ինֆորմացիա» է, քանի որ արդեն 8 տարի է՝ Հայաստանի իշխանությունների համար ամեն օր է խաբելու օր...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա Ղահրամանյան