Այս մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, քաղաքացիների ու մի ողջ պետության ճակատագիր որոշում. Աննա Կոստանյան
ԲլոգՀայաստանի հարևան պետությունը ենթարկվել է աշխարհի գերտերություն ԱՄՆ ուղիղ միջամտությամբ և աջակցությամբ՝ Իսրայելի կողմից հարձակման, տարածաշրջանը գերլարված վիճակում է, Միջին Արևելքը վերածվել է թեժ կաթսայի։ Այս իրավիճակում ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, փոխանակ անվտանգային խորհրդակցություն հրավիրի, բանակը բարձր պատրաստության բերի, դիտարկի իրանահայերի (և ոչ միայն հայերի) հնարավոր ներհոսքը ՀՀ, դժվար չէ կռահել, իհարկե, «խաղաղություն» է սփռում մարզերով մեկ՝ կուսակցական արտահերթ քարոզարշավի շրջանակներում։
Ու այս մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, քաղաքացիների ու մի ողջ պետության ճակատագիր որոշում։