Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իր հետ մի ամբողջ ավտոբուս ՔՊ «կարկառուններ» նախա-նախընտրական արշավի են ելել: Հասկանալի է, որ «ներկուսակցական քարոզարշավը» բավականին վատ փաթեթավորում է՝ ընտրարշավի պաշտոնական մեկնարկից առաջ լրացուցիչ քարոզարշավ իրականացնելու համար: Մյուս կողմից՝ զուտ արարողակարգային, անվտանգային տեսակետից առնվազն տարօրինակ է վարչապետին, ԱԺ նախագահին, պաշտպանության նախարարին ու այլ պաշտոնյաների այդպես մի ավտոբուս լցնելն ու տեղ գնալը: Բայց դրանք խնդրի մի կողմն են միայն:

Գոնե մեզ համար շատ ավելի հետաքրքիր են կոնկրետ իրավիճակներն ու այդ իրավիճակներում արձանագրվող հատկանշական դրվագները, որոնց վրա թեպետ դիպվածային անդրադարձ լինում է, սակայն դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի:

Փաշինյանը վերջին օրերին, ինչպես հայտնի է, այցելել էր Արտաշատ, ապա՝ հայրենի Իջևան: Եթե տուրք չտանք «մոդայիկ» թեմաներին՝ «պեռաշկի»-«կուկուրուզ» գծով, ինչպես նաև մի խանութից Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած, դուրս հրավելու պահով, ապա շատ ավելի հետաքրքիր էր երկու դրվագ, որոնցից առաջինը թեպետ ուշադրության արժանացավ, բայց թեթևակի: Մինչդեռ, դա, կարծում ենք, ամենից բնութագրական պահերից մեկն է: Արտաշատի քպական քաղաքապետի ուղեկցությամբ Փաշինյանը քայլում է, ուշադրություն է դարձնում երկու խոշոր շենքի ու հետաքրքրվում: Քաղաքապետը պարզորոշ ասում է, որ սեփականատերեր են կառուցում, շենքերից այն մեկը նախկին «ոստիկանապետ մեր Արամ Հովհաննիսյանենցն է»: Փաշինյանը քայլում ու լսում է, բայց աջ ձեռքով, կներեք, «բզում» է յուրային քաղաքապետին, որ նա լեզուն ատամների հետևում պահի. այդպիսի բաների մասին բարձրաձայն չեն խոսում: Այսինքն՝ Նաջարյանի «ոտք տրորելու» պես մի ժեստ է անում: Բայց դե՝ բառը թռչուն չէ, թռավ, էլ չես բռնի:

Շատ, անգամ չափազանց բնորոշիչ, բնութագրական դրվագ է:

Այսինքն, Փաշինյանի, ՔՊ-ի, «առաջին շարքի» իր յուրայինների կարծեցյալ թափանցիկության, «պուպուշության», չկոռումպացվածության ֆոնին այս դրվագը պարզ ցույց է տալիս, թե ինչքան բան կա, որ թաքցնելու, «բզելու» ենթակա է: Ցույց է տալիս իշխանության իրական դեմքը: Ու նույնիսկ կարևոր չէ՝ տվյալ պաշտոնյան երբ է կառուցել, ինչպես է կառուցել, ինչով է կառուցել, կարևորն ինքնին երևույթն ու, որ ամենաէականն է, Նիկոլ Փաշինյանի ռեակցիան է՝ «սուս, չի կարելի», բա որ ժողովուրդը հանկարծ իմանա իրականությունը, բա որ մեզ կուրորեն հավատացողները տեսնեն, որ այդքան թմբկահարված «նախկինները» շատ հացուպանիր պիտի ուտեն, որ մեզ հասնեն: Կլինի՞ այդպես: Իհարկե, չի լինի: Առավել ևս, հո միայն այդ մեկ նախկին ոստիկանապետը չէ: Փաշինյանական իշխանության պաշտոնյաների այտերն այս տարիներին ամենևին էլ կարկանդակների ձեթից չեն փայլում, այլ հարկատուների միջոցների հաշվին «բախտավորվելուց»: Թե բա՝ «կոռուպցիա չկա»:

Իսկ Արտաշատի քպական քաղաքապետը, ա՜յ, ա՜յ, ա՜յ, ուղիղ եթերում փլուզեց փաշինյանական քարոզչության հիմնական թեզերից մեկը, այն է՝ Փաշինյանի իշխանությունն ու իշխանավորները «մե ազնի՜վ, մե չտեսնվա՜ծ, մե հրաշք» սուբյեկտներ են:

Մյուս բնութագրական դրվագն արդեն Իջևանում էր: Այստեղ Փաշինյանին մոտեցավ մի տարիքով մարդ (դատելով արտահայտություններից՝ «նիկոլականների» շարքը դասվող, առնվազն՝ իշխանություններից գոհ), որը փորձեց բարեխոսել դստեր համար, որին պետք է մանկապարտեզի վարիչ վերանշանակեին՝ 13 տարվա աշխատանքից հետո, բայց մեկ այլ անձնավորության են նշանակել: Մենք չենք ասում՝ անձնավորությունը լավ կամ ճիշտ է վարվել, թե ոչ: Այո, միգուցե մի երևելի պահ չէ, երբ մարդը փորձում է այլոց ներկայությամբ բարեխոսել 13 տարի մանկապարտեզի վարիչ աշխատած իր հասուն զավակի համար: Բայց դա մեկ այլ հարց է: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը մեկ էլ բռնկվեց ու սկսեց այդ մարդուն «պատերին ծեփել», տվյալ դեպքում՝ բառերով, կոշտ արձագանքներով ու ջղային շարժումներ անելով:

Որևէ այլ ղեկավար, կարծում ենք, իրեն մոտեցած քաղաքացուն թերևս կասեր, որ կհանձնարարի, որպեսզի օգնականները ծանոթանան խնդրին, զեկուցեն, իսկ ինքն էլ կհանձնարարի, որ, ըստ իրավասության, հարցին ընկալելի պատասխան տրվի:

Իսկ Փաշինյանն իրեն բնորոշ ձևերով ջղաձգումների մեջ ընկավ: Ի դեպ, ակնհայտ էր, որ այդպիսի վիճակում հայտնվեց, քանի որ տվյալ քաղաքացին մի քիչ «երկարացրել էր», այսինքն՝ մի թեթև հակաճառել էր, իրենն էր պնդել, կասկածել էր իր «սրբագույն» իշխանությունների ազնվությանն ու անկաշառությանը: Ոնց կլինի, հանկարծ բարձրաձայնվեց, որ իրենց իշխանության օրոք էլ են ծանոթով, ԽԾԲ-ով պաշտոնի նշանակում կամ պարզապես քաղաքական նպատակահարմարությամբ: Եվ, ուրեմն, նախ՝ հայտարարեց, որ մանկապարտեզի վարիչ նշանակելը իր իրավասությունը չէ, դրա համար կա համայնք, կա համայնքապետարան (ինչը ճիշտ է), բայց հենց տեղնուտեղն էլ թե՝ «էս մարդու աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակեք»: Թե բա՝ չլինեմ, չիմանամ, որ նշանակել եք, ոչ մի դեպքում չնշանակեք:

Էհ, բա ո՞ւր մնացին լիազորությունն ու իրավասությունը: Քանի գրոշ արժեն իր իրավասության մասին մինչ այդ արած արտահայտությունները: Այո՝ ուղիղ «զրո»:

Ի՞նչ են լրացուցիչ անգամ հուշում այս դրվագներն ու դրսևորումները: Իրենք՝ Փաշինյանը, ՔՊ-ն, իր «ավտոբուսային ուղեկիցները» խորապես անտարբեր են, եթե չասվի՝ թքած ունեն հասարակության, իրական մարդկանց ու նրանց իրական խնդիրների վրա: Իրենց համար կարևորն իրենց շահերն են: Կարևորն այն է, որ հանկարծ ու ոչ մի դեպքում իշխանությունը չկորցնեն: Իրենց համար կարևորը պատասխանատվությունից խուսափելն է: Կարևորը՝ կուշտուկուռ, ճոխ ապրելն է: Նրանք ոտնատակ կտան ցանկացած մեկին, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին, եթե այդպես պետք լինի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»