Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»


Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունն արտաքուստ շարունակում է ցուցաբերել տպավորիչ ցուցանիշներ, և 2025 թվականի ամփոփ թվերն արտաքուստ կարող են ոգևորության առիթ լինել իշխանությունների և նրանց համար, ովքեր զուտ թվային ցուցանիշներին շատ մեծ նշանակություն են տալիս՝ առանց խորամուխ լինելու դրանց կառուցվածքի մեջ։ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս, ՀՆԱ-ի իրական աճը՝ 7,2 տոկոս՝ պաշտոնական կանխատեսված 5,1 տոկոսի դիմաց, սակայն հենց այս թվերի ներքին կառուցվածքը որոշակի անհանգստացնող խնդիրների մասին է վկայում, որը փաստվում է նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծության շրջանակներում։

Խնդիրն այն է, որ մի շարք կարճատև գործոնների վրա հիմնված տնտեսական աճ ունենալն ու կայուն, կառուցվածքային, երկարաժամկետ տնտեսական աճ գրանցելը բոլորովին տարբեր երևույթներ են։ Եվ Հայաստանի դեպքում 2025 թվականի արդյունքներն ու 2026 թվականի հունվարի առաջին ազդանշանները ցույց են տալիս, որ այս երկու հասկացությունների միջև ընկած հեռավորությունը ոչ թե կրճատվում, այլ պահպանվում է, որոշ պարագաներում՝ նույնիսկ ավելանում։

2026 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,6 տոկոսով՝ 2025-ի հունվարի 7,3 տոկոսի համեմատ, ինչն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես արագացման ազդանշան։ Բայց հունվարի վիճակագրության շրջանակներում նշմարվում են նաև որոշակի բացասական միտումներ։ Ազդանշաններից մեկն այն է, որ 2026 թվականի հունվարի ՏԱՑ-ի ցուցանիշն ավելի ցածր է, քան 2022, 2023 և 2024 թվականների հունվարյան ցուցանիշները։ Այս առումով տնտեսագետներից շատերն այն կարծիքին են, որ «աճի ալիքի» գագաթն անցել է, ու հիմա շարժվում ենք դեպի հարաբերական մարում` անկախ նրանից, թե 2025-ի ամփոփ թիվն ինչ էր «ասում»։

Աճի կառուցվածքն, ըստ ոլորտային նպաստումների, բովանդակային անհավասարաչափություն է ցուցաբերում։ 2026 թվականի հունվարին արդյունաբերությունն ապահովել է ՏԱՑ-ի ընդհանուր աճի 3,1 տոկոսային կետ, ծառայությունները՝ 2,7 տոկոսային կետ, շինարարությունը՝ 1,3 տոկոսային կետ, առևտուրը՝ ընդամենը 0,4 տոկոսային կետ։ Թվերի այս բաշխումը ոչ միայն հարթ չէ, այլև ծայրահեղ բևեռացված է ու կենտրոնացված միայն որոշ ուղղություններով։ Առևտրի ոլորտը 2026 թվականի հունվարին ցուցաբերել է 0,7 տոկոս աճ, ինչը բավական ցածր է, երբ դիտարկվում է 2025 թվականի հունվարի 14,6 տոկոս աճի ֆոնի վրա։

Մյուս կողմից էլ՝ առկա է խոր կառուցվածքային խնդիր։ Չէ՞ որ առևտրի ոլորտը Հայաստանում հիմնականում կախված է ներմուծումից, արտադրողականությունից ու արտահանման հոսքերից, իսկ այս երեք փոփոխականներն, ինչպես կտեսնենք, 2026 թվականի սկզբից ոչ բարենպաստ ուղղությամբ են շրջվել։ Ուշագրավ է, որ 2026 թվականը սկսվել է արտահանման 13,5 տոկոս անկումով, ինչն, անկախ ցանկացած բացատրությունից, շատ լուրջ թիվ է մի երկրի համար, որը ձգտում է ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական բազա ստեղծել։ Հայաստանի արտահանման ծավալները, եթե հետ ենք գնում ամբողջ 2022-2025 թթ. հատվածի ուղղությամբ, ունեն նույն ախտաբանական պատկերը։ Արտահանման 2024 թվականի ռեկորդային ցուցանիշի հիմքում ոսկու և այլ թանկարժեք մետաղների վերաարտահանումն է, այլ ոչ թե հայ արտադրողի, հայկական արտադրանքի, հայկական ապրանքանիշի կամ հայաստանյան ծառայությունների՝ դեպի արտաքին շուկա ուղղված ինտեգրումն ու ճանաչումը։ Իսկ վերաարտահանման բումն ընդամենը անկայուն թվային ռեկորդ էր, ու 2025-2026 թթ. արտահանման անկումն ուղղակիորեն ցույց տվեց, թե ինչ կա «ռեկորդի» ետևում, երբ արտաքին գործոնի ազդեցությունը միանգամից նվազում է։

Ներմուծման 11,2 տոկոս անկումը ևս բազմաշերտ խնդիրների մասին է վկայում։ Դա նշանակում է, որ Հայաստանում սպառումը նվազել է՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանում ներքին արտադրության ծավալային ընդլայնում տեղի չի ունեցել։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք, որ ներմուծումը նաև վերաարտահանման նվազման ցուցիչ է, քանի որ որոշ ապրանքներ նախ ներմուծվում էին Հայաստան, ապա վերաաարտահանվում։ Ուստի, այս վերաարտահանման շղթայում Հայաստանի՝ «կամուրջի դերակատարությունը» նվազում է։

Հարկային եկամուտների մասով ևս իրավիճակը փայլուն չէ։ 2026 թվականի հունվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7,8 տոկոս, ինչը ցածր է ինչպես 2025 թվականի հունվարի, այնպես էլ 2025 թվականի ամբողջ տարվա ամսական միջին ցուցանիշներից։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունը, չնայած աճի տեմպի պահմանմանը, չի կարողացել ապահովել անհրաժեշտ հարկային բազա։

Այս ամենի կողքին պետական պարտքի աճը ամփոփ կերպով ցույց է տալիս տնտեսության վրա դրված պարտքային բեռի սրընթաց ահագնացումը։ Հունվարի վերջի դրությամբ կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 14,1 մլրդ դոլար, ու ամբողջ դեկտեմբերի համեմատ մեկ ամսվա ընթացքում ավելացել է 211,9 մլն դոլարով, ինչը 1,5 տոկոս ամսական աճ է։ Ամսական կտրվածքով 1,5 տոկոս պարտքի աճն ու տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի 7,2 տոկոս աճ ունենալու՝ մի քանի անհայտով այս «հավասարումը» վտանգավոր ազդանշանի մասին է վկայում։ Եվ եթե պարտքն ավելի արագ ռիթմով է աճում, քան ՀՆԱ-ն, ապա տնտեսական աճի արդյունքը ֆիսկալ ճկունություն ու ռեսուրս չի ձևավորում, քանի որ այն մեծամասամբ ծախսվում է արդեն եղած պարտավորությունների սպասարկման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ Սավգուլյան