Երևան, 03.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նախընտրական «շորշոփներ». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ փոխել իր հռետորաբանությունը. «Փաստ» «Իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ». կամավոր Կամո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» «Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ» Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»


Նախընտրական «շորշոփներ». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ փոխել իր հռետորաբանությունը. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն և tehnowar.ru-ն «Ի՞նչ կարող ենք ակնկալել Երևանից, եթե գործող վարչապետը վերընտրվի» և «Փաշինյանը դեմ չէ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայմանը. ի՞նչ է դա նշանակում» վերնագրերով հոդվածներում գրում են, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանին չի անհանգստացնում երկրում գտնվող ռուսական ռազմաբազան։ «Մենք որևէ ծրագիր կամ մտահոգություն չունենք 102-րդ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ։ Մենք սերտ գործընկերություն ենք զարգացրել Ռուսաստանի Դաշնության հետ, հաստատել ենք տնտեսական և քաղաքական կապեր», ասել է նա՝ հավելելով, որ Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ վերափոխման են ենթարկվում։

«Այսօր մենք նոր հարաբերություններ ենք ձևավորում Ռուսաստանի հետ։ Մենք վճռական ենք և կցանկանայինք զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, բայց փաստն այն է, որ այդ հարաբերությունները փոխվում են մի շարք գործոնների պատճառով», - նշել է Փաշինյանը։

Ինչո՞ւ է նա հանկարծ փոխել իր հռետորաբանությունը։ Նախկինում նա ավելի ու ավելի հաճախ էր հարձակվում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա։ Արդյո՞ք առաջիկա ընտրությունները ազդեցություն ունեն։

Ընտրարշավը, հավանաբար, նույնպես գործոն է

«Իրականում Նիկոլ Փաշինյանը երբեք էլ չի խոսել ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու անհրաժեշտության մասին, - նշել է քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը,– այն միտքը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «վերափոխման փուլում են», նույնպես նորություն չէ. Փաշինյանը նմանատիպ տեսակետ է հայտնել, օրինակ՝ 2025 թվականի հուլիսին։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, Հայաստանի վարչապետը ներկայում բավականին զգուշորեն է խոսում Մոսկվայի հետ հարաբերությունների մասին։ Ընտրարշավը, հավանաբար, նույնպես գործոն է։ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է ապահովել, որ Ռուսաստանը նախընտրական շրջանում կրճատի հայկական ընդդիմությանը, այդ թվում՝ լրատվամիջոցներին ցուցաբերվող աջակցության բոլոր ձևերը։ Հավանական է նաև, որ Հայաստանի ներկայիս վարչապետը չի ցանկանում օտարացնել այն չկողմնորոշված ընտրողներին, ովքեր չէին ցանկանա տեսնել լարվածության սրում Մոսկվայի հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանի իր պաշտոնը 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո, Մոսկվայի և Երևանի միջև հետագա սառեցման շրջաններն, անշուշտ, հնարավոր են։ Սակայն այստեղ կարևոր են մի շարք գործոններ՝ որքանո՞վ վստահ կլինի նրա կառավարությունը նոր խորհրդարանում, ինչպիսի՞ն կլինեն հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ, որքա՞ն ակտիվորեն կհամագործակցեն ԱՄՆ-ն և ԵՄ-ն նման կառավարության հետ, և ինչպե՞ս կզարգանա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Օրինակ՝ եթե Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ-ն պահպանի խորհրդարանի վերահսկողությունը, բայց լինի փողոցային բողոքի ցույցերի զգալի աճ, դա կարող է հանգեցնել Մոսկվայի հանդեպ հռետորաբանության սառեցման։

svpressa.ru– Ի դեպ, հակառուսական հարձակումները նախկինում չեն խանգարել Փաշինյանին հաղթել ընտրություններում։ Կարծում եք՝ դա հիմա փոխվե՞լ է։

– 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ տարավ, այդ քաղաքական գործիչը, ընդհանուր առմամբ, զգուշորեն էր խոսում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը բարձրաձայն քննադատում էին Ռուսաստանին։ Նրանց համար կարևոր էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից հետո երկրում ստեղծված բացասական տրամադրությունները ուղղորդել դեպի արտաքին գործոններ։ Նիկոլ Փաշինյանի ներկայիս դիրքորոշումն իսկապես դժվար է. բավականին մեծ է հավանականությունը, որ ՔՊ–ն զբաղեցնի առաջին տեղը, բայց խորհրդարանական մեծամասնություն պահպանելը շատ ավելի դժվար խնդիր է։

svpressa.ru – Ինչպե՞ս պետք է հասկանալ «Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները գտնվում են փոխակերպման փուլում» արտահայտությունը։

– Ավելի հավանական է՝ նա նկատի ունի անցում դեպի այլ պայմաններով հարաբերություններ, որոնք ենթադրում են, ի թիվս այլ բաների, այն, որ Ռուսաստանը դեմ չի լինի Երևանի ավելի ակտիվ մերձեցմանը արևմտյան խաղացողների հետ։

svpressa.ru– Ձեր կարծիքով, եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, նա կշարունակի՞ երկու հակադիր կողմերում լինել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Արևմուտքը նրան ասի՝ ընտրեք՝ կա՛մ մենք, կա՛մ Ռուսաստանը։

— Ամենայն հավանականությամբ, Երևանը կշարունակի հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և արևմտյան խաղացողների միջև, բայց շատ բան կախված կլինի Ռուսաստանի՝ այդ պահին ունեցած հնարավորություններից և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Հայաստանին արվող նոր առաջարկներից։ Գործնականում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, մոտ ապագայում առաջ չի քաշի ռուսական ռազմաբազայի փակման հարցը։ Նրա համար դա իր պոտենցիալ բանակցային դիրքերից մեկն է ինչպես Մոսկվայի, այնպես էլ արևմտյան տերությունների հետ իր հարաբերություններում։

Ավելի շատ տատանումներ, քան հստակ և հետևողական դիրքորոշում

«Մոտեցող խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, անշուշտ, արտացոլվում են Փաշինյանի հռետորաբանության մեջ, - կարծում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Դմիտրի Եժովը,–այնուամենայնիվ, նրա վարքագիծը, ընդհանուր առմամբ, ավելի շատ բնութագրվում է տատանումներով, քան հստակ և հետևողական դիրքորոշմամբ: Վաղ թե ուշ Երևանը ստիպված կլինի ընտրել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Սակայն այս պահին Փաշինյանին դա ավելի քիչ է մտահոգում, քան նախընտրական ֆոնը, որն իր համար բնութագրվում է բարձր անորոշությամբ: Եվ հենց հաշվի առնելով դա՝ ձևավորվում է այսպիսի օրակարգ»։

Հայերի մեծ մասը դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ

«Հարկ է հիշել, որ Ռուսաստանը հայկական արտահանման առաջատար շուկա է և խոշոր ներդրող: Հայ բնակչության մեծամասնության համար Ռուսաստանը, իհարկե, կարևոր գործընկեր է,- կարծում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,– Ռուսաստանը մի պետություն է, որը կարևոր տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ։ Այլ հարց է, որ Ռուսաստանի դեմ որոշ երևակայական դժգոհություններ են ի հայտ եկել, որոնք անհիմն են, բայց դժգոհությունները կարող են գալ և գնալ, մինչդեռ հայերի մեծ մասը դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ։ Ինքը՝ Փաշինյանը, իհարկե, դժվար թե կարողանա փոխել իր դիրքորոշումը, քանի որ նա արևմտյան տերությունների հովանավորյալն է։ Նա ոչ միայն վիճել է Մոսկվայի հետ, այլ նաև կարող է փչացնել հարաբերությունները այնպիսի մի երկրի հետ, որը դաշնակից է և պատրաստ է պայքարել հայկական շահերի համար. խոսքը Իրանի մասին է»։

Փաշինյանի շահերից չի բխում, որ ռուսները հիմա հեռանան

Ըստ Ռուսաստանի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Բոլդիրևի, ռուսական զորքերի ներկայությունը Շիրակում մնում է ձեռնտու Նիկոլ Փաշինյանի համար՝ հաշվի առնելով հնարավոր արտակարգ իրավիճակները և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առկա լարվածությունը։ «Գյումրու ռազմաբազայում գտնվող ռուսական զորքերը տեղակայված են ԱՊՀ-ի հարավային սահմաններին և կատարում են պայմանագրային պարտավորություններ այն երկրի հետ, որի տարածքում տեղակայված են։ Կա սահման ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի հետ։ Հետևաբար, մեր ներկայությունը այնտեղ կարևոր է, քանի որ մեր պոտենցիալ հակառակորդը այնտեղ է», - ասել է Բոլդիրևը։ Նա պարզաբանել է, որ Զանգեզուրի միջանցքի երկայնքով, այսպես կոչված, «Թրամփի երթուղու» իրականացման համատեքստում արդեն ճնշում է գործադրվում Հայաստանի վարչապետի վրա ռուսական զորքերի ներկայության հարցով։ «Թուրքերն ու ամերիկացիներն արդեն ճնշում են գործադրում Փաշինյանի վրա Շիրակում մեր ռազմական ներկայության վերաբերյալ, բայց Փաշինյանի շահերից չի բխում, որ մենք հիմա հեռանանք։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Օրինակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի պատճառով։ Հիմա ամեն ինչ կարող է պատահել։ Ավելին, ռուսական ռազմական կոնտինգենտի առկայությունը չի թուլացնում, այլ, ընդհակառակը, ամրապնդում է Փաշինյանի դիրքերը, քանի որ մենք այնտեղ ոչնչի չենք հավակնում», - եզրափակել է Բոլդիրևը։

Ավելի վաղ Ռազմաքաղաքական վերլուծության բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Միխայլովը նշել էր, որ նույնիսկ եթե Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված, «Թրամփի երթուղու» վերածող նախագիծը կյանքի կոչվի, Միացյալ Նահանգները իր զորքերը չի տեղակայի Հայաստանում, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց շահերից չի բխում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոճակաճեղք, որը նախատեսված չէ... կոճկելու համար. «Փաստ»Երկրորդ պալատը որպես ժողովրդավարության երաշխիք․ ի՞նչ կառուցվածք պետք է այն ունենաՈւթոտնուկի գաղտնի մոլեկուլով արևային վահանակներն ավելի երկար են ծառայում ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՄԱՐՏԻ). Առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ. «Փաստ»Պայքար կիբերհանցագործության դեմ. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանՍոցիալական ցանցերի մուտքի արգելք երեխաների համար. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու իշխանափոխությունից հետո պետք է պահպանվի «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքը, և ինչպես այն պետք է կիրառվի գործող վարչախմբի երևելիների նկատմամբ. ՉալաբյանՆախընտրական «շորշոփներ». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ փոխել իր հռետորաբանությունը. «Փաստ»Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին «Իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ». կամավոր Կամո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ»300 հազար աշխատատեղից մինչև 20 հազար մատչելի բնակարան Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ»«Գյումրիի սցենարը» որպես քաղաքական վախ․ ինչո՞ւ է իշխանությունը շտապում Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ»«Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ»Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ»Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ»Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ»Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ»Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես են մտադիր նվազեցնել դեղերի գները ՀայաստանումՀայաստանում կզարգացնենք մեծ պահանջարկ ունեցող ապրանքների, ինչպես նաև դեղերի արտադրությունը. Նարեկ ԿարապետյանԴեղերի շուկայում կա ազատականացման խնդիր․ Նարեկ ԿարապետյանԸստ Դատախազության պաշտոնական տեղեկության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Էդմոն ՄարուքյանՈչ միայն իջեցնելու ենք դեղերի գները, այլև գրանցման պրոցեսն ենք դյուրացնելու. Նարեկ ԿարապետյանԴե՞ղ, թե՞ հաց. մեր հայրենակիցները, ցավոք, հաճախ այս այլընտրանքի առաջ են կանգնում. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը նախընտրական քայլ է և կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք․ Ավետիք ՉալաբյանՍահմանամերձ գյուղերի հիսունհինգ դպրոց կփակվի․ Մենուա ՍողոմոնյանՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերըԿողմնորոշվեք, պարոնայք. Արմեն ԱշոտյանԱյս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտություն. Արտակ ՍարգսյանՄենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի ՍարգսյանՏեղ հասա՞վ, որ Իրանի ժողովրդին պետք է ցավակցել. Արշակ ԿարապետյանՀաճախորդների շնորհակալության օր Էջմիածին մասնաճյուղում․ IDBankԱռաջիկա երկու տարիներին իջեցնելու ենք դեղերի գները 30%-ով․ Հրայր ԿամենդատյանԱրցախի հարցը և արցախահայերի իրավունքները «ՀայաՔվեի» ուշադրության կենտրոնում են․ Ավետիք Քերոբյան.Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Մարիաննա Ղահրամանյան 250 օր զրպարտված և ապօրինի կալանավորվածԴուխ հավաքիր ու ցավակցիր հարևանիդ. երեխաներ են զոհվում, հասկացիր․ Արշակ ԿարապետյանOzon Հայաստան-ի շրջանառությունը 2025 թվականին աճել է գրեթե 1,5 անգամ Նկատվում է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու միտում. Դավիթ ՀակոբյանՓաշինյանը «Մարտի 1»-ն օգտագործելու է քարոզչական նպատակներով Իրանի դեմ պատերազմը անդառնալիորեն փոխում է տարածաշրջանի պատկերը Փաշինյանը շարունակում է խուսանավել մոդուլային ատոմակայանի հարցում Ստեղծվել են արևային վահանակներ, որոնք էներգիա են ստանում նաև անձրևի կաթիլներից Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավnր Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան