Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»


«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին

Հասարակություն

Հայաստանում աճել են ֆինանսական զեղծարարության դեպքերը, որոնք ուղղված են հայտարարությունների կայքերի և առցանց հարթակների օգտատերերին։ Սխեմաները կարող են տարբեր լինել մանրամասներով, սակայն էությունը միշտ նույնն է․ մարդուց կորզում են տվյալներ, որոնք նա երբեք և ոչ ոքի չպետք է փոխանցի։

Զեղծարարության մեխանիզմը․ հայտարարությունից մինչև գումարի շորթում

Դուք հայտարարություն եք տեղադրում հեռախոս, կահույք, հագուստ, մանկական իրեր կամ այլ ապրանք վաճառելու մասին՝ List.am-ում, Facebook Marketplace-ում կամ լոկալ Telegram խմբերում և այլն։ Շուտով ձեզ գրում է «գնորդը»։ Վերջինս քաղաքավարի է, արագ է պատասխանում, չի սակարկում։ Երբեմն նույնիսկ խոստանում է կանխավճար ուղարկել և ի հավելումն նշում է մի «տրամաբանական» փաստ, ըստ որի ապրում է հեռու և չի կարող գալ ու անձամբ ստանալ ապրանքը, ուստի կկազմակերպի առաքում։

Եվ հենց այստեղ էլ գալիս է այն հիմնական հուշումը, որը պետք է Ձեզ հետ պահի անձնական տվյալներ փոխանցելուց։

«Ես արդեն փոխանցել եմ գումարը, պետք է միայն հաստատեք, որ ստացել եք։ Ահա հղումը, անցե՛ք և մուտքագրե՛ք քարտի տվյալները՝ գումարը ստանալու համար»։

Դուք անցնում եք հղմամբ։ Կայքն առաջին հայացքից կոկիկ է և կարող է ձևավորված լինել բանկի կամ վճարային համակարգի ոճով։ Ձևանմուշը պահանջում է մուտքագրել քարտի համարը, վավերականության ժամկետը, քարտատիրոջ անունը և քարտի հետնամասի եռանիշ կոդը։

Եթե մուտքագրեք այս տվյալները, զեղծարարները կստանան գումար  շորթելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։ Դրանից հետո գումարը կարող է օգտագործվել առցանց գնումների, արտասահմանյան ծառայությունների վճարումների կամ կրիպտոակտիվների գործարքների համար։ Իսկ գումարի վերադարձը կարող է լինել չափազանց բարդ, իսկ երբեմն՝ անհնար։

Սխեմայի տարբերակներ

Տարբերակները կարող են տարբեր լինել, սակայն իմաստը նույնն է․

  • Ձեզ կարող են ուղարկել «կտրոնի» սքրինշոթ՝ իբր հաստատված փոխանցմամբ։
  •  Կարող են գրել, թե «գումարը սառեցված է» և Դուք այն կստանաք միայն «հաստատումից» հետո։
  • Հղումը կարող են ներկայացնել որպես «անվտանգ գործարքի ծառայություն»։

Հիշե՛ք՝ այս ամենը խաբեություն է, որի նպատակը ձեր վճարային տվյալները ստանալն է։ Ձեր քարտին գումար փոխանցելու համար ուղարկողին անհրաժեշտ է միայն քարտի 16 նիշանոց համարը։ Ոչ մի այլ տվյալ (վավերականության ժամկետ, Ձեր անունը, քարտի հետնամասի կոդ, առավել ևս՝ SMS կոդեր) անհրաժեշտ չէ գումար ստանալու համար։ Այդ տվյալները օգտագործվում են գումար շորթելու և գործարքները հաստատելու համար։

Իրավական թակարդը

Այս սխեմաները հատկապես վտանգավոր են, քանի որ մարդն ամեն ինչ անում է ինքնուրույն․ ինքն է անցնում հղմամբ, ինքն է մուտքագրում քարտի տվյալները, երբեմն նաև ինքն է հաստատում գործողությունները։ Արդյունքում գործարքը դիտվում է որպես քարտատիրոջ համաձայնությամբ կատարված։ Նման իրավիճակում գումարի դուրսգրումը վիճարկելն ավելի դժվար է, քան այն դեպքում, երբ հասանելիությունը ստացվել է առանց հաճախորդի մասնակցության։

 IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Հիշե՛ք՝ «16 թվի կանոնը»։ Քարտին փոխանցում ստանալու համար բավական է միայն քարտի համարը։ Եթե Ձեզնից պահանջում են վավերականության ժամկետը և եռանիշ կոդը, դա միանշանակ զեղծարարություն է։
  • Մի՛ անցեք անծանոթ անձանց ուղարկած հղումներով։ Երրորդ կողմի կայքում տեղադրված ցանկացած «գումար ստանալու ձև» պետք է ընկալվի որպես թակարդ։
  • Ստուգեք URL հասցեն։ Կեղծ կայքերը հաճախ բացահայտվում են կասկածելի դոմեններով, ավելորդ բառերով կամ թվերով և պաշտոնական ոճը նմանակելու փորձերով։
  • Մի՛ հավատացեք փոխանցումների սքրինշոթներին։ Սքրինշոթ կարելի է ստեղծել րոպեների ընթացքում։ Վճարման փաստը հաստատվում է միայն այն ժամանակ, երբ գումարը տեսնում եք Ձեր հաշվին՝ Ձեր բանկային հավելվածում։
  • Մի՛ վախեցեք ուղիղ խոսել․ «Եթե ցանկանում եք գնել, կատարեք գումարի հասարակ փոխանցում։ Ահա քարտի համարը»։ Մի՛ մասնակցեք «առաքումների», «հաստատումների» կամ «անվտանգ գործարքների», որոնք Ձեզ պարտադրվում են անհայտ հղումների միջոցով։
  • Եթե արդեն մուտքագրել եք քարտի տվյալները կասկածելի կայքում, գործե՛ք արագ․ կապ հաստատեք բանկի հետ պաշտոնական հեռախոսահամարով և հետևեք հաշվի ու քարտի պաշտպանության վերաբերյալ ցուցումներին։

Հիշե՛ք՝ զեղծարարները հմտորեն քողարկվում են գնորդների կերպարով։ Սակայն նրանց նպատակը Ձեր ապրանքը չէ, այլ Ձեր գումարի հասանելիությունը ստանալը։ Երբեք մի՛ փոխանցեք Ձեր վճարային տվյալները երրորդ անձանց։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի