Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը
ՔաղաքականԱյսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին առաջարկ է արել ուղիղ եթերում առանց օգնության գրել «արհամարհել» բառը:
Թվում է, թե Փաշինյանն՝ ինքը պետք է իմանա այդ բառի ուղղագրությունը, սակայն պարզվում է, որ ինքն էլ չգիտի: Իր գրառումներից մեկում նա գրել է «առ համարել»:
Սակայն Փաշինյանը միայն այս բառի ուղղագրությանը չէ, որ չի տիրապետում, նա, օրինակ, չգիտի «թեստ» բառի ուղղագրությունը, ինչպես նաև «ուխտերթ» բառինը և իր չիմացության հետևանքով իր թիմակիցներին ակամա դարձրել էր «ուղտերթի»՝ սապատավոր կենդանիների երթի մասնակից:
Սկզբնաղբյուր՝ News.5tv.am