Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել
ՄիջազգայինԵրուսաղեմում կիրակի օրը պայթյուններ են լսվել և օդային տագնապի ազդանշաններ են հնչել այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները զգուշացրել են Իրանի կողմից սպասվող հրթիռակոծության մասին, հայտնում է AFP-ն։
Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) մի քանի անգամ զգուշացրել է Իրանի տարածքից հրթիռների արձակման մասին։
Իսրայելի «Մագեն Դավիթ Ադոմ» շտապօգնության ծառայությունն առաջին նախազգուշացումից հետո հայտարարել է, որ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ անձնակազմը զննել է Իսրայելի կենտրոնական հատվածում «բախման վայրերը», իսկ տեղական լրատվամիջոցները ցուցադրել են Թել Ավիվի մոտակայքում գտնվող Հոլոն քաղաքում թեթև վնասված ճանապարհի կադրերը։