Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի՝ իր արժանապատիվ խոսքով, սեփական հայրենիքի խորը զգացողությամբ, թուլամորթ բայց լկտի կերպով իր վրա հարձակվող թշնամական կամակատարին տեղը դնելու և նրա ստահոդ պրոպագանդան հոդս ցնդեցնելու իր պարզ ու հստակ մարդկային կարողությամբ:
Խոնարումս և զորակցությունս եմ հայտնում Ձեզ, հարգելի տիկին: Թող Դուք և Ձեր զավակներն ապրեն իրենց նվիրական հայրենիքում, արժանապատիվ և երջանիկ՝ դուք բոլորդ դրան ավելի քան արժանի եք: