Դուք ո՞նց կարող եք լինել անաչառ և չսպասարկել ՔՊ-ի շահերը. Թագուհի Թովմասյան
ԲլոգՏարիներ շարունակ ՔՊ խմբակցությունը և անձամբ դուք քննադատում էիք ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Եվ քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը եղել է «Հանրապետական» կուսակցության անդամ, հետո դարձել Սահմանադրական դատարանի դատավոր, ապա՝ նախագահ, ուստի նա չի կարող լինել անաչառ դատավոր։
Հիմա դուք անում եք այն, ինչը քննադատում էիք:
Լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, գնում եք նույն ճանապարհով, ինչ Հրայր Թովմասյանը, որին դատափետում էիք:
Դուք ո՞նց կարող եք լինել անաչառ և չսպասարկել ՔՊ-ի շահերը։
Հարց՝ ՀՀ բարձր դատարանի՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին։