Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»


Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ շարք հայտարարություններ արեց, որոնք տարբեր մեկնաբաններ բնորոշեցին որպես խոստովանական կամ ինքնախոստովանական: Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց հայտարարություններից մի քանիսը.

Ա) «Որպես վարչապետ՝ հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից»:

Բ) «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թ. և արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»:

Գ) «…Ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը… Սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են: Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել»:

Սկսենք վերջինից: Նիկոլ Փաշինյանը, ինչպես դա ակնհայտ է իր հայտարարություններից ու նաև մեջբերված հատվածներից, նախընտրական ակտիվ քարոզչության թոհուբոհի մեջ մտած՝ հանրային օրակարգում վերաշրջանառում է իր և իր քարոզիչների այն քստմնելի ու ստահոդ թեզը, թե Արցախի հայությունն իբր չի կռվել, ըստ որում՝ ո՛չ 2020- ին, ո՛չ էլ հատկապես 2023-ին, փախել են, այս, այն: Ու հա, այն, թե իբր ինքն ընդհանրապես արցախցիներին նկատի չունի, փլուզվում է հենց մետրոյում օրերս տեղի ունեցած զազրելի դրվագով, ինչին անդրադարձել ենք. հուզական, զայրացած վիճակում մարդն ասում է այն, ինչ մտածում է, ինչ ենթագիտակցության մեջ է: Բայց հուզական ընկալումները, որքան էլ որ դրանք բնական են, դնենք մի կողմ ու խոսենք չոր փաստերով:

Առաջինը՝ հենց Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու Շառլ Միշելի «քավորությամբ», Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպմանը ուրացել է Արցախը, կոնկրետ՝ Արցախը ճանաչել է ադրբեջանապատկան: Ու, որ ամենաահավորն է, Փաշինյանն այդպիսով լեգիտիմացրել է Արցախի հայության դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու գործողությունները: Եվ հենց Փաշինյանի այդ ուրացումից հետո սկսվեց Արցախի ամբողջական շրջափակումը Ադրբեջանի կողմից: Շուրջ 9 ամիս Ադրբեջանը տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, շուրջ 140 հազար արցախահայությանը: Փաշինյանի իշխանությունը ոչ մի գործնական քայլ չկատարեց այդ շրջափակումը ճեղքելու համար:

Երկրորդ՝ ԱՀ Պաշտպանության բանակը Փաշինյանի կողմից Արցախն ադրբեջանական տարածք ճանաչելուց հետո կարգավիճակային առումով ինքնապաշտպանության ուժից, միջազգային իրավունքի տեսանկյունից, վերածվեց «զինված խմբավորման», ինչը ևս մեկ ձևական հիմք էր Ադրբեջանի համար՝ Արցախի հայության դեմ ագրեսիան «արդարացնելու» առումով:

Երրորդ՝ շրջափակումից զատ, Ադրբեջանը Արցախի շուրջ շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացրեց ՊԲ ուժերը մոտ 10 անգամ գերազանցող զինուժ և ռազմական տեխնիկա: Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Ալիևի կողմից Արցախի հայության դեմ սկսած ագրեսիայի հենց սկզբից, Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու, իր խոսքերով՝ «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Ասել կուզի՝ էն Ալիևը, էն՝ Արցախի հայերը, արեք նրանց հետ, ինչ ուզում եք:

Բայց, չնայած այդ ամենին, Արցախի ՊԲ-ն ցուցաբերել է զինված դիմադրություն:

Փաստ 1. ՔԿ նախագահը պաշտոնապես հրապարակել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կա 5 անչափահաս:

Փաստ 2. Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ ունի 192 զոհ, ինչպես նաև 511 վիրավոր: Հետագայում Ադրբեջանի իշխանությունները հայտնել են 198 զոհի մասին:

Հարց. Եթե արցախցիները չեն կռվել ու փախել են, կամ, թող ներեն մեզ զոհված մեր եղբայրները, «ճողոպրել են», ինչպես Փաշինյանն է պնդում, ապա այդ ինչի՞ց են զոհվել ադրբեջանական 198 գրոհայինները, էլ չենք խոսում 511 վիրավորների մասին:

Այնպես որ, եթե Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայից ճողոպրող եղել է, ապա քաղաքական առումով թիվ 1 ճողոպրողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որը բացեիբաց հասկացրեց թշնամուն, որ ոչինչ չի անելու՝ ի պաշտպանություն Արցախի հայության: Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրերին անհեթեթ վիճակի մեջ դրեց իր իսկ ԱԳ նախարարին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարում էր Արցախի հայության դեմ էթնիկ զտման իրականացման մասին: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հակադարձեց Նիկոլ Փաշինյանի՝ դրանից մեկ թե երկու ժամ արած հայտարարությամբ, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում…

Էլիտայի մասին: Այն է՝ Արցախի ղեկավարության: Նրանց վերագրվող փախուստի մասին Փաշինյանի հայտարարությունը չի դիմանում ամենամեղմ քննադատությանն անգամ այն ակնհայտ պատճառով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներ, պետնախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, պետական գործիչներ, մինչև վերջ մնացել են Արցախում, ապօրինաբար գերեվարվել կամ առևանգվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, դատական ֆարսով դատապարտվել ու պահվում են Բաքվի բանտերում:

Այո, հնարավոր է՝ արցախցի որոշ ղեկավարներ տարբեր իրավիճակներում ու հանգամանքներում հասել են ՀՀ տարածք: Ու՝ ի՞նչ: Մի քանիսի օրինակով ընդհանրացումնե՞ր են անում: Ինչ վերաբերում է մեր ավելի քան 120 հազար հայրենակիցներին, որոնք մազապուրծ են եղել, ի՞նչ պիտի անեին: Փաշինյանի ուզածը կամ ցանկությունը ո՞րն էր՝ որ նրանք անխտիր բոլորը ադրբեջանական գերության ու բանտերի մեջ հայտնվեի՞ն: Իսկ գուցե Փաշինյանի «հոգին փառավորվե՞ր», որ կազմակերպված դիմադրության անհնարինության պայմաններում սեպտեմբերի 21- ից սկսած ադրբեջանական հրոսակը զանգվածային կոտորածի ենթարկեր Արցախի հայությանը:

Ինքը՝ Փաշինյանը, իր վարած «քաղաքականությամբ» Արցախը դրել էր այնպիսի անելանելի կացության մեջ, որ այնտեղ ղեկավարություն փոխվեր-չփոխվեր, իշխանություն փոխվեր կամ չփոխվեր, հետևանքը լինելու էր կատարված աղետը: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, որ աղետից մի քանի օր առաջ Արցախում ինչ-որ նախագահ է փոխվել: Փաշինյանը կարող է էլի փորձել այդ աղետի պատասխանատվությունը գցել այլոց գրպանը: Բայց կատարվածի համար իր մեղքն ու պատասխանատվությունն անհնար է ջնջել:

Հատկապես այն բանից հետո, երբ նա ինքը հայտարարում է, որ 2020-ի կորստաբեր պատերազմը եղել է «գիտակցված զոհողություն»: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված ու կանխամտածված արել է ամեն ինչ, որպեսզի լինի պատերազմ: Ավելին, արել է ամեն ինչ, որպեսզի այդ պատերազմում «զոհվի» կամ զոհաբերվի Արցախը: Որովհետև, տեսեք-տեսեք, Փաշինյանին ու նրա պես «դատողներին» Արցախն էր խանգարում, որ անկախ ու երջանիկ լինեն, բազմամիլիոնանոց պարգևավճարներ ու հիպոտեկային ճոխ բնակարաններ ունենան:

Հա, ու Փաշինյանի ասելով չի, էլի, թե՝ «պետություն ձեռք բերեցինք»: Բա մինչև այդ որտե՞ղ էինք ապրում: Լավ-վատ, մենք պետություն ունենք 1991-ից վերսկսած, հետո՞ ինչ, որ Փաշինյանն ատելով ատում է այդ պետությունն ու համարում է, որ Հայաստանի պատմությունը 2018 թվին իր վարչապետ դառնալուց հետո է սկսվել:

Իսկ «պատմական արդարությանը» (և ոչ միայն) անդրադառնալու առիթ դեռ կլինի: Նշենք միայն, որ սեփական պատմությունից հրաժարվելը ուղիղ գծով նշանակում է մանկուրտացում: Իսկ կոնկրետ Փաշինյանի հայտարարությունները նախանշում են անդունդ, որի մեջ կանէանան պետությունը, ազգությունը, հայկական ինքնությունը:

Դա կլինի այն, ինչը Ազգային հերոսը բնորոշել է որպես «շրջել վերջին էջը»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ Հայաստան