Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ» Կհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ» «Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ» Կարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ» «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»


Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ծաղկազարդ էր: Հազարավոր ու հազարավոր հայ քրիստոնյաներ գնացել էին եկեղեցիներ՝ Սուրբ պատարագի: Մարդիկ պարզապես գնացել էին եկեղեցի: Չէին պլանավորել, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանը պիտի իր թիկնազորով գա ու պատարագի կեսից մխրճվի հավատացյալների բազմության մեջ: Հետևանքը՝ քաշքշոց, հարվածելու փորձ, թիկնապահներից մեկի կողմից հարված ներկաներից մեկի դեմքին, հրմշտոց, վիրավորական բառեր, բերման ենթարկվածներ, երեք ձերբակալված, քրեական վարույթ...

Վստահաբար, շատերը համացանցում, տարբեր սոցցանցային հարթակներում տեսել են Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի ու դրա տարբեր դրվագների մասին տեսանյութերը, հրապարակումները: Բայց նախքան մեր բուն ասելիքին անցնելը, հստակ արձանագրենք հետևյալը. որքան էլ բնական է հասարակության ռեակցիան նման՝ փորձանքաբեր, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը չսպասարկող իշխանությունների հանդեպ, այնուամենայնիվ, ֆիզիկական բռնությունը, նույնիսկ դրա փորձ անելն անթույլատրելի է: Բացի այդ, դատելով ամենից՝ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները կարծես հենց նման դրսևորումներ «ստանալու» են ձգտում՝ հասարակության դեմ ռեպրեսիաների դիմելու, ոստիկանական «բեսպրեդելի» դիմելու և «արյուն տենչացողների» ֆեյք պատկեր ձևավորելու ուղղությամբ պատրվակներ ունենալու համար:

Լավ, իսկ ի՞նչ էր Նիկոլ Փաշինյանի արածը: Այստեղ հանրային տիրապետող կարծիքն այն է, որ դա սադրանք էր: Հստակ, գիտակցված, նպատակային սադրանք: Առհասարակ, դեռևս 2021-ի ընտրություններից առաջ, ասենք՝ դրանից հետո էլ շատերն էին նկատում, որ Փաշինյանը կարող է ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել, որպեսզի հանրությանը ներկայանա որպես տուժող: Իսկ ինչո՞ւ են շատերը կատարվածը բնորոշում հենց որպես սադրանք: Կարծում ենք՝ նման գնահատական տալու հատկանշական պարագաներն ակնհայտ են:

Տեսեք. արդեն շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը և նրան ձայնակցող «առաջին շարքի» քպականներն ամենավայրագ եղանակներով ու արտահայտություններով զազրախոսում են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների հասցեին, գործնականում պատերազմ են մղում Հայ առաքելական եկեղեցու դեմ, հալածում են սիրված ու հեղինակություն ունեցող բարձրաստիճան հոգևոր հայրերի, կալանավորում են, բանտարկում: Միջանկյալ արձանագրենք, որ, չնայած այդ բոլոր ռեպրեսիաներին ու ճնշումներին, Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավում ակնհայտորեն տապալվել է: Բայց տվյալ պարագայում էականն այն է, որ այդ ամենի խորապատկերում մեկ էլ Նիկոլ Փաշինյանը, թիկնազորով ու «քաղաքացիական հագնված» օպերներով շրջապատված, մեկ էլ ու... մտնում է Երևանի կենտրոնում գտնվող եկեղեցի, ընդ որում՝ հատուկ այն ժամանակ, երբ Պատարագն արդեն սկսված է, իսկ եկեղեցին՝ լեփ-լեցուն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, հրաշալի իմանալով, որ եկեղեցու ներսում իր քարոզիչների կողմից բերված կամ բեմականացված «ժողովուրդը» չէ, այլ իրական ժողովուրդը, «մտնում» է բազմության մեջ:

Մտնում է՝ շատ լավ տեղյակ լինելով, որ հանրության ճնշող մեծամասնությունը, տարբեր հարցումներով՝ 65-70 տոկոսը, ուղղակիորեն չի ընդունում իրեն, եթե չասենք՝ ատում է: Հանրության մեծամասնությունը հենց միայն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի անունը լսելիս ափերից դուրս է գալիս: Այդ դեպքում, էլ ի՞նչ է դա, եթե ոչ՝ ամենաուղիղ սադրանք: Այսինքն, նա ինքը ցանկանում է, որ «մի բան լինի», այլապես ինչու է խցկվում լեփ-լեցուն եկեղեցի՝ իմանալով հայ ժողովրդի մեծ մասի ծայրահեղ բացասական վերաբերմունքն իր հանդեպ:

Ի դեպ, հատկանշական է, թե իշխանական ռեպրեսիվ մարմինները ինչ հոդվածի հատկանիշներով են «գործ» հարուցել: Ստանդարտ դարձած «խուլիգանությունից» բացի (297-րդ հոդվածի 1-ին մաս), մի հատ էլ 452-րդ հոդվածի 3-րդ մասն են հավելել, այն է՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը»: Սա մենք չենք ասում, Փաշինյանի իշխանությանն սպասարկող ՆԳՆ-ն է ասում: Հարց է ծագում. այդ ի՞նչ «օրինական ծառայողական» կամ «քաղաքական գործունեությամբ» էր պայմանավորված Փաշինյանի՝ եկեղեցի մտնելը: Այդ երբվանի՞ց է եկեղեցի գնալը դարձել «քաղաքական գործունեություն»: Ստացվում է, որ հենց փաշինյանական «իրավապահ մարմիններն» են ընդունում ու արձանագրում, որ եկեղեցի գնալը Փաշինյանի դեպքում բացառապես «քաղաքական գործունեություն» է: Մի խոսքով, նույնիսկ Փաշինյանի ՆԳՆ-ն ընդունեց, որ կատարվածը «քաղաքական ակցիա» էր, հասկանալի է՝ իրենց ղեկավարի կողմից:

Կատարվածի առնչությամբ կա ևս մեկ կարևոր շերտ, որը չի կարելի անտեսել: Բացի այն, թե Փաշինյանն ու իր քպական թիմն ինչ աղետներ ու ավերներ են բերել երկրի ու ժողովրդի գլխին, իրենք նաև տարիներ շարունակ ատելություն ու թշնամանք են սերմանել: Ու դեռ «էն գլխից» ակնհայտ էր, որ դրա պտուղները միայն այլոք չեն քաղելու, իրենք էլ են քաղելու: Այն, որ տարիներ առաջ մարդիկ զգուշացնում էին, թե նման «քամիներ» մի ցանեք, որպեսզի «փոթորիկ» չհնձեք, իրենք չլսելու տվեցին: Հիմա հարկադրված են լսել: Ավելին, տեղի ունեցածով ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը, ի լրումն նրա, որ ասելիք չունի, նա չունի նաև առաջարկելու ոչինչ՝ բացի ատելությունից, մաղձից, թշնամանքից:

Թե՛ իր հետ կատարվածը, թե՛ տարբեր քպականների, մերձքպականներին առնչվող դրսևորումները ցույց են տալիս, որ առանց բեմականացված, առանց դրածո կեղծ «պապի», «տատի», «հորքուր», «մորքուրների», իրենք չեն կարող հանգիստ, անկաշկանդ «մարդամեջ դուրս գալ»: Այսինքն, իրենց թիկնապահներ, պահպանողներ, համազգեստով կամ անհամազգեստ ոստիկաններ են պետք, պահապաններ...

Ու պետք չէ այդ ամենի մեջ «հետքեր», «պատվիրատուներ», չգիտես թե ինչեր որոնել: Փաշինյանն ինքը զարմանահրաշ «վարկածներ» է բարձրաձայնում, թե՝ այսինչն է կազմակերպել, այնինչը: Ծիծաղելի է ու զավեշտական: Մանավանդ, որ կասկածյալներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ (ավագ դպրոցի սաներ): Երկրորդ՝ ինչ-որ բան կազմակերպելու համար պետք է նախապես տեղյակ լինել, թե օրինակ՝ Փաշինյանն ուր է գնալու: Իսկ նրա նախօրեի շարժը, վստահ ենք, անգամ իր թիկնազորի համար է անակնկալ եղել: Երրորդ՝ արդեն որերորդ անգամն է, որ Փաշինյանն ու քպականները փողոցում հանդիպում են սուր հակադրության, հենց որ նրանց շրջակայքում լինում են չթատերականացված, «չբերված» անձինք: Եվ հետո, եթե քպականները կատարվածի (կատարվածների) համար կազմակերպիչ ու մեղավոր են փնտրում, ապա որոշ չափով կարող ենք օգնել նրանց՝ տեսնել այդ կազմակերպչին: Դրա համար նրանք պարզապես պետք է կանգնեն հայելու դիմաց: Հասկանո՞ւմ եք, Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը ցանկացած ընդդիմադիր գործչից և ուժից տասնապատիկ ավելին են արել՝ այժմյան վերաբերմունքին ու մերժմանն արժանանալու համար:

Ու իբր արածը քիչ է, հիմա դեռ մի բան էլ մուննաթ են գալիս բոլորի վրա ու գերադասում են ոչ թե պարզապես հեռանալ, այլ ավելին՝ իշխանությանը կառչած մնալու հայտ են ներկայացնում, սպառնում են պատերազմով, եթե իրենց չընտրեն, հոխորտում են, նման սադրանքներ են անում ու ոստիկաններին հրամայում հարձակվել խաղաղ բնակչության վրա: Տհաճ ու անդուր է այդ ամենը: Թեպետ, հոգեվարքի մեջ ի՞նչ դուրեկան բան կարող է լինել, եթե անգամ դա քաղաքական հոգեվարք է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՄանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Վերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԵրբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունըԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 հունիսի). Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով. «Փաստ»Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը