Սիդնեյի կենտրոնում գրոհայինների գրաված սրճարանից ևս 2 հոգի է փախել։ Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
Նշվում է, որ փախել են Lindt շոկոլադի գործարանի խանութ-սրճարանի 2 աշխատակցուհիներ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը սկսել է բանակցություններ վարել չարագործների հետ։
Հիշեցնենք, որ զինված իսլամիստները պատանդ են վերցրել Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt Chocolate սրճարանի այցելուներին։ Վերջին տվյալներով՝ նրանց մոտ է գտնվում մոտ 40 մարդ՝ սրճարանի աշխատակիցներն ու այցելուները։ Գրոհայինները վստահեցնում են, որ պայթուցիկ սարքեր են տեղադրել ամբողջ Սիդնեյում։ Նրանք պահանջում են նաև, որ իրենց հետ կապ հաստատի երկրի վարչապետ Թոնի Էբոթը։