Իսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել զիջումների չգնալ Իրանի հարցում և առավելապաշտական բանակցային դիրքորոշում է որդեգրել։ Այն ենթադրում է Հորմուզի նեղուցով նավագնացության անհապաղ վերականգնում և Թեհրանի կողմից բարձր հարստացված ուրանից ամբողջական հրաժարում։ Այս մասին, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնել է ամերիկյան «Axios» պորտալը։
Ըստ պորտալի տվյալների՝ Նեթանյահուն կիրակի օրը զանգահարել է Թրամփին՝ շնորհավորելու Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի երկու ամերիկացի օդաչուների փրկության հաջող գործողության կապակցությամբ։ Վարչապետը մտահոգություն է հայտնել միջնորդների միջոցով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցային շփումների կապակցությամբ և մատնանշել Հորմուզի նեղուցի ու Իրանի միջուկային ծրագրի հարցերում զիջումների անթույլատրելիությունը։
Ինչպես նշել է «Axios»-ը, Վաշինգտոնին Հորմուզի նեղուցի հարցում զիջումների չգնալու կոչ են արել նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առաջնորդները։ Նրանք կարծում են, որ առանց ամերիկյան պայմաններով համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման անհնար է ժամանակավոր հրադադարի հասնելը։