ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափով
ՄիջազգայինՌուսաստանն ու Ուկրաինան շաբաթ օրը գերիների փոխանակում են իրականացրել «175-ը 175-ի դիմաց» բանաձևով։ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գործընթացի արդյունքում Ուկրաինայից վերադարձվել են նաև Կուրսկի մարզի յոթ բնակիչներ։
«Ապրիլի 11-ին Կիևի վարչակարգի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 175 ռուս զինծառայող։ Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 175 ռազմագերի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է Կիևի կողմից ապօրինի պահվող Կուրսկի մարզի յոթ բնակիչների վերադարձի մասին։ Նրանք շուտով տանը կլինեն։
Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: