Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան
«Ռուսները թույլ կտան կամ թույլ չեն տա» խոսույթը մեր հանրային օրակարգում բավականին չափազանցված է։ Այնքան հարցեր կան, որ ռուսները նույնիսկ տեղյակ էլ չեն՝ ինչ է կատարվում։ Օրինակ, ես վստահեցնում եմ ձեզ՝ ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել՝ գյուղատնտեսություն մի զարգացրեք։
Երբ որ իմ ֆինանսական ներուժը բավարարի և ես գնամ իմ ծննդավայրում գյուղատնտեսական կոոպերատիվի պետական ծրագիրը լոկալ մակարդակում կամ միկրոմակարդակում իրականություն դարձնեմ, վստահեցնում եմ ձեզ, ինձ ոչ ոք չի խոչընդոտելու», - նշել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։