Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ» Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում

Քաղաքական

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելեցին մարզկենտրոն Հրազդան, որտեղ Օգոստոսի 23 փողոց 62 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս մի մարզային գրասենյակ։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմելով գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիներին՝ նշել է, որ լավ ծանոթ է քաղաքի առօրյային, քանզի վերջին երեք տարիների ընթացքում շաբաթական մեկ օր անցկացրել է Հրազդան քաղաքում՝ ընդգծելով, որ հենց Հրազդան քաղաքում է հասկացել, որ երկրին անհրաժեշտ է վերաարդյունաբերականացում։

«Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք և ինչ ենք կորցրել մենք վերջին տարիների անգործության պատճառով: Շատերդ գիտեք՝ վերջին 8 տարվա ընթացքում Հրազդանը հայտնի էր Հայաստանում ամենաորակյալ ցեմենտի գործարանով: Ցեմենտը աշխատո՞ւմ է: Իսկ պետությունը ինչ-որ բան արե՞լ է, որ աշխատի: Կարող է ճիշտ կլիներ երկու հատ «ռիլ» քիչ նկարեին, երկու հատ «կուկուրուզ» քիչ ուտեին, մի օր հատկացնեին հրազդանցիներին` վերջիններիս աշխատանքով ապահովելով: Հեշտ է՝ բյուջե հարկեր են տալիս բիզնեսմենները, բերում ես մի երկու հատ ռեմոնտ ես անում, վերջում էլ ասում ես՝ ժողովուրդ ջան, տեսեք` էս ռեմոնտն արեցի պետական պարտքով, բյուջեի փողով: Ե՞րբ է երևում, որ դու զբաղվում ես քո երկրի հարցերով: Ե՞րբ, որ Հայաստանի ամենամեծ հիմնարկներից մեկը ուղղակի անկազմակերպության պատճառով կանգնեց: Այսքան տարի հետո, Հայաստանի ամենաբարդ շրջանը անցնելուց հետո մենք Պարսկաստանից ենք ցեմենտ բերում», - նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով երկրում աղքատության մակարդակի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Կոտայքի մարզը Հայաստանի այն մարզերից է, որտեղ վերջին 8 տարիների ընթացքում աղքատության մակարդակը չի նվազել, այլ նույնիսկ բարձրացել է։

«Պետության ղեկավարը պետք է գործով զբաղվի, արդյունաբերությամբ զբաղվի: Հրազդանում, երբ որ նայեք Հրազդանի ՋԷԿ-ի կողքը, ես ձեզ խոսք եմ տալիս, հինգ տարի հետո, Սամվել Կարապետյանի հաղթանակից հետո, հինգ տարի հետո այնտեղ մենակ շինարարություններ եք տեսնելու։ Ցուրտ է այստեղ․․․ ձմեռները ահավոր ցուրտ է: Որ ձմեռները գալիս էինք աշխատանքի, ասում էի՝ ինչ ցուրտ տեղ է, բայց տեսնում էի, որ ժողովուրդը գիշեր-ցերեկ աշխատում էր, երկու հերթափոխով միայն աշխատում էր: Եվ մենք մի ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջին տարիների ամենամեծ ներդրումը՝ Հրազդանի մետալուրգիական գործարանը, որը հենց կոչելու ենք «Հրազդանի մետալուրգիական գործարան», որտեղ, չնայած կառավարության ամեն օր մեր դեմ սարքած բոլոր խնդիրներին, մենք մինչև վերջ մարդկանց նշանակալի մասի աշխատավարձը պահպանեցինք: Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում: ՀԷԿ-ը ուզում են փակեն, մենք կողքը նոր ՀԷԿ ենք կառուցում: Բայց այն, ինչ հիմա ենք անում՝ փոքր բան է, համեմատած այն բանի՝ ինչ կարող է անել ամբողջ պետությունը: Պետական ամբողջ ռեսուրսներով մենք կարող ենք անել: Արդյունաբերականացումը, գործարանների կառուցումը՝ Հայաստանի ապագան են: Հրազդանը Հայաստանի կենտրոնն է՝ էներգետիկ առումով, լոգիստիկ առումով, բոլոր առումներով․ ձև չունի Հրազդանը չզարգանա: Աշխատող ժողովու՛րդ եք, գիշեր-ցերեկ կառուցելու ենք», - նշել է Նարեկ Կարապետյանը

Խոսելով Հայաստանի պետական կառավարման ապագա համակարգի մասին՝ Նարեկ Կարապետյանը բացառել է հովանավորչությունը. «Եթե մարդը Հրազդանում լավ է աշխատում, եթե մարդը Հրազդանում ուրիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, բայց տեսնում ենք փողոցները լավ են, լավ է իր գործը անում՝ այդ մարդու հետ մենք պետք է ճանապարհ գնանք: Կուսակցությունը կապ չունի, կապ ունի մարդու որակը», - եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքից հետո գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիների ներկայությամբ տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացան գրասենյակում ստեղծված աշխատանքային պայմաններին և զրուցեցին քաղաքի բնակիչների հետ։

Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիների հետ քայլերթ կատարեցին Հրազդանի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։

Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»