Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»


Ավելին, քան լեռ. իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդյո՞ք Արարատը պարզապես լեռ է, թե՞ այն վայրը, որտեղ մարդկությունը սկսել է իր երկրորդ կյանքը։ Այն պահից, երբ այն փորձում են դիտարկել միայն որպես տարածքային հարց, իսկ խորհրդանիշը՝ նեղացնել քաղաքական մեկնաբանության շրջանակում, տեղի է ունենում իմաստի վտանգավոր աղճատում և խեղաթյուրում։ Խորհրդանիշը չի կարող սահմանափակվել էթնիկ պատկանելությամբ, որովհետև հենց այն պահը, երբ այն դիտարկվում է միայն էթնիկ սահմանների մեջ, սկսվում է նրա իմաստի աղքատացումը։

Հայ ժողովրդի քաղաքակրթական ինքնագիտակցության մեջ Արարատ լեռը երբեք չի եղել պարզապես աշխարհագրական բարձրություն կամ բնապատկերի տարր։ Այն ձևավորվել է որպես իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները։ Երբ Արարատը հայտնվում է պետական զինանշանում, այն չի ներկայացնում տարածքային հավակնություն, այլ արտահայտում է քաղաքակրթական հիշողություն՝ այն հիշողությունը, որում ամփոփված է մարդկության փրկության և նոր սկզբի գաղափարը։

Այս ընկալման արմատները հասնում են աստվածաշնչյան այն պատմությանը, որտեղ Նոյի տապանը կանգ է առնում Արարատի լեռների վրա, ինչպես ներկայացված է «Գիրք Ծննդոց»-ում։ Այդ դրվագը վաղուց դուրս է եկել զուտ կրոնական պատմության շրջանակներից և դարձել է համամարդկային խորհրդանիշ։ Ջրհեղեղը համընդհանուր կործանումն է, իսկ Արարատը՝ այն հանգրվանը, որտեղ հնարավոր է դառնում վերականգնումը։ Նոյի որոշումը՝ դուրս գալ տապանից և սկսել նոր կյանք, ոչ միայն անհատի, այլ ամբողջ մարդկության ընտրության խորհրդանիշ է՝ ընտրություն հանուն կյանքի, շարունակության և պատասխանատվության։ Այդ պատճառով Արարատը չի կարող ընկալվել որպես միայն հայկական խորհրդանիշ. այն ավելի լայն իմաստով կապված է մարդկության գոյատևման և վերածննդի պատկերացման հետ։

Հայ պատմական մտածողության մեջ այս գաղափարը վերածվել է հիշողության կառուցվածքի։ Ժողովուրդը չի գոյատևում միայն ֆիզիկական տարածքով կամ քաղաքական համակարգերով. այն գոյատևում է այնքանով, որքանով պահպանում է իր անցյալի իմաստային առանցքները։ Արարատը հենց այդպիսի առանցք է։ Այն միավորում է տարբեր ժամանակների փորձառությունները՝ դարձնելով պատմությունը շարունակական ներկայություն։ Այս հիշողությունը չի սահմանափակվում միայն ազգային շրջանակով, որովհետև Նոյի պատմությունը վերաբերում է բոլորին։ Այդ պատճառով Արարատը կարող է ընկալվել որպես այն հենակետը, որտեղ մարդկության ընդհանուր հիշողությունը հատվում է կոնկրետ ժողովրդի ինքնագիտակցության հետ։

Քաղաքակրթությունների զարգացման տեսանկյունից այս պատկերն արտահայտում է ճգնաժամի և վերականգնման համընդհանուր օրինաչափությունը։ Պատմության ընթացքում հասարակությունները բազմիցս կանգնել են կործանման եզրին, և նրանց շարունակությունը կախված է եղել այն բանից, թե ինչ պատասխան են տվել այդ մարտահրավերին։ Ջրհեղեղի պատմությունը ներկայացնում է այդպիսի ծայրահեղ իրավիճակ, իսկ Արարատը՝ այն տարածքը, որտեղ ձևավորվում է վերականգնման հնարավորությունը։ Այս տրամաբանությամբ Արարատը դառնում է քաղաքակրթական վերածննդի խորհրդանիշ, որը վերաբերում է ոչ միայն մեկ ազգի, այլ բոլոր նրանց, ովքեր անցել են պատմական ծանր փորձությունների միջով, այդ թվում՝ տարածաշրջանի հարևան ժողովուրդները։

Քրիստոնեական մտածողության մեջ այս պատկերն ավելի է խորանում։ Պատմությունը դիտարկվում է որպես իմաստ ունեցող ընթացք, որտեղ արտաքին իրադարձությունները ունեն ներքին նշանակություն։ Նոյի պատմությունն ընկալվում է որպես փրկության նախապատկեր, իսկ Արարատը՝ որպես այն վայրը, որտեղ այդ փրկությունը դառնում է իրականություն։ Սակայն այս փրկությունը միայն ֆիզիկական չէ։ Այն նաև ներքին է՝ կապված մարդու վերափոխման հետ։ Մարդը պարզապես չի փրկվում կործանումից, այլ սկսում է նոր կյանք՝ նոր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Այդ պատճառով Արարատը դառնում է ոչ միայն փրկության, այլ նաև վերափոխման խորհրդանիշ։

Խիստ ռացիոնալ դիտարկման շրջանակում նման խորհրդանիշները կարող են թվալ որպես մշակութային կառուցվածքներ։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք ունեն իրական գործառույթ։ Դրանք ապահովում են հասարակության ներսում իմաստային միասնություն, ձևավորում են ընդհանուր լեզու և նպաստում են ինստիտուցիոնալ կայունությանը։ Առանց նման խորհրդանիշների հասարակությունը կորցնում է իր ինքնության հստակությունը և դառնում է միայն գործառնական համակարգ։ Այս իմաստով Արարատը հանդես է գալիս որպես համընդհանուր իմաստի կառուցվածքային տարր, որը պահպանում է հասարակության ամբողջականությունը։

Սոցիալական մակարդակում կրոնական և մշակութային պատկերացումները ձևավորում են վարքագիծ և հասարակական կազմակերպվածություն։ Երբ մի ժողովուրդ իր ինքնությունը կապում է փրկության և վերածննդի գաղափարի հետ, դա բարձրացնում է նրա դիմադրողականությունը, համախմբումը և պատմական շարունակականությունը։ Այս տեսանկյունից Արարատը կարևոր է ոչ միայն հայերի համար, այլ նաև այն տարածաշրջանի ժողովուրդների համար, որոնք իրենց պատմության ընթացքում անցել են գոյաբանական ճգնաժամերի միջով։ Նրանց համար նույնպես գոյություն ունի վերածննդի գաղափարը, և Արարատը կարող է ընկալվել որպես այդ փորձի խորհրդանշական արտահայտություն։

Գոյաբանական մակարդակում մարդը ապրում է իմաստներով լեցուն աշխարհում, որտեղ տարածքները դառնում են կարևոր իրենց խորհրդանշական նշանակությամբ։ Արարատը այդպիսի իմաստային կենտրոն է, որը ձևավորում է աշխարհընկալում և պատմական ինքնագիտակցություն։ Ամեն սերունդ վերադառնում է այս խորհրդանիշին և նորից մեկնաբանում այն՝ ըստ իր ժամանակի փորձառության, ինչի արդյունքում պահպանվում է քաղաքակրթական շարունակականությունը։

Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նման խորհրդանիշները երբեք չեն սահմանափակվում մեկ ժողովրդի շրջանակով։ Սինայի լեռը դարձել է օրենքի և ուխտի համամարդկային խորհրդանիշ, Երուսաղեմը միավորում է տարբեր հավատքների և ժողովուրդների հիշողությունը, Օլիմպոսը դարձել է համաշխարհային մշակույթի մաս։ Այս բոլոր դեպքերում կոնկրետ տեղը վերածվում է ընդհանուր իմաստի կրողի։ Արարատը նույն կարգի, բայց առանձնահատուկ խորհրդանիշ է, որովհետև այն կապված է մարդկության փրկության և նոր սկզբի գաղափարի հետ։ Մյուս կողմից՝ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ մեծ խորհրդանիշները հաճախ անցնում են տարբեր քաղաքակրթությունների միջով։ Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը կառուցվել էր որպես քրիստոնեական տաճար և հետագայում վերափոխվեց այլ գործառույթների, շարունակում է մնալ համաշխարհային մշակույթի մաս՝ անկախ իր փոփոխվող կարգավիճակից։ Սակայն, ի տարբերություն նման կառույցների, Արարատը չի փոխում իր իմաստը, որովհետև այն մարդու ստեղծած չէ, այլ կապված է մարդկության հիշողության սկզբի հետ։ Սուրբ Սոֆիայի տաճարը պատմում է քաղաքակրթությունների պայքարի մասին, իսկ Արարատը՝ մարդկության փրկության մասին: Այս ամենից բխում է կարևոր հետևություն։ Մեծ քաղաքակրթական խորհրդանիշները չեն կարող սահմանափակվել միայն էթնիկ պատկանելությամբ, որովհետև նրանք գործում են պատմական հիշողության ավելի բարձր մակարդակում, քան քաղաքական սահմանները։ Արարատը այս իմաստով պատկանում է համամարդկային հիշողությանը, սակայն ունի կոնկրետ կրող՝ հայ ժողովուրդը, որը պահպանել և փոխանցել է այդ խորհրդանիշի իմաստը պատմության ընթացքում։ Այդ պատճառով մեր հարևաների կողմից Արարատը զինանշանում պետք է ընկալվի ոչ թե որպես բացառիկ սեփականության նշան, այլ որպես քաղաքակրթական հայտարարություն։ Այն արտահայտում է այն գիտակցությունը, որ այս ժողովուրդը իր ինքնությունը կապում է մարդկության փրկության, վերածննդի և շարունակության համընդհանուր գաղափարի հետ։ Եվ հենց այս տեսանկյունից պարզ է դառնում, որ նման խորհրդանիշը չի կարող սահմանափակվել նեղ պատկանելությամբ. այն միաժամանակ ազգային է իր կրողի մեջ և համամարդկային է իր իմաստով՝ միավորելով ոչ միայն մեկ ժողովրդի, այլ նաև տարածաշրջանի և աշխարհի այն բոլոր հասարակություններին, որոնք իրենց պատմության մեջ որոնել են իրենց վերածննդի Արարատը։ Արարատը պատկանում է նրան, ով հիշում է փրկության իմաստը: Արարատը սահման չունի, որովհետև հոգևոր աշխարհի հիշողության սահմանը անսահմանությունն է:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. Կոստանյան