Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում
ՔաղաքականՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Հայաստանյան հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:
Հետևեք մեզ՝ այստեղ