Արդեն որերորդ անգամն է, ինչ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մերժվում է ԱՄՆ դեսպանատան կողմից: Պարզվում է, որ «իր դեմը խաղ չունեցող» պատգամավորին հնարավոր է մերժել, եւ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, բայց ինչպես տեսնում ենք պատգամավորը չափից դուրս համառ է:
Ըստ Orer.am-ի հավաստի աղբյուրների՝ այսօր վաղ առավոտյան Ալեքսանյանը կրկին հայտնվել է դեսպանատանը՝ սեփական բախտը փորձելու նպատակով: Սակայն, թե ինչ պատասխան է ստացել այս անգամ, փորձեցինք ճշտել հենց պատգամավորից, ով ԱԺ էր ներկայացել «как ни в чем не бывало»-ի տեսքով: Արի ու տես, որ հարցը լսելուն պես պատգամավորը հնարավորինս արագ փորձեց դուրս գալ ԱԺ շենքից` արագ հարցնելով. «Հաստա՞տ ինձ ես տեսել բայց»:
Լույսի արագություն բացած Ալեքսանանին շտապենք հիշեցնել, որ նմանը չունեցող պատգամավորին հնարավոր չէ շփոթել, անգամ եթե շատ ցանկանանք:
Սոսե Չանդոյան