Ֆրանսիան կողմ է ԱՄՆ-ի և Իրանի կողմից համաձայնեցված Հորմուզի նեղուցի բացմանը. Մակրոն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան ողջունում է Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապաշրջափակելու ԱՄՆ-ի ջանքերը, սակայն ակնկալում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կհամաձայնեցնեն այս ծովային տրանսպորտային զարկերակի լիարժեք բացումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես։
«Եթե ԱՄՆ-ը ցանկանում է բացել, պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, դա շատ լավ է։ Դա այն է, ինչ մենք խնդրում էինք հենց սկզբից»,- հայտարարել է Մակրոնը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ տեղյակ չէ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախաձեռնության մանրամասներից։ Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո նա բանակցություններ է վարել այդ երկրների առաջնորդների հետ, իսկ ուրբաթ օրը մի շարք երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման եվրոպական առաքելությունը։
«Նույն օրը ԱՄՆ-ը հայտարարեց շրջափակում մտցնելու մասին»,- հիշեցրել է նա։
Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիան և նրա դաշնակիցները չեն մասնակցի որևէ ուժային գործողության՝ առանց հստակ շրջանակների։
«Մենք ցանկանում ենք, որ առաջին հերթին տեղի ունենա Իրանի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված նեղուցի բացում», - հավելել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ