19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ երկամսյա տնային կալանք՝ չբացակայելու արգելքով։ Այս մասին Tert.am-ին հայտնում են Քննչական Կոմիտեից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 19-ամյա երիտասարդը Երևանում մեքենայով գերազանցել էր ավտոմեքենայի արագությունը, վթարային իրավիճակ ստեղծել և տեսանկարահանել իր արարքը:
Նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին՝ դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Վարդան Մարկոսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով:
Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել էին նախաքննական մարմին:
Հետևեք մեզ՝ այստեղ