Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան
ՔաղաքականԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Ինչու ենք մեր արշավը սկսել Երասխից. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը հիմնարար նշանակություն ունի, իսկ դա խոսում է ՀՀ ինքնիշխանության մասին, ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որ Հայաստանն ունի:
Երկու տարի առաջ այսօրվա կառավարությունը Ադրբեջանի պահանջով ՀՀ ինքնիշխան տարածքում դադարեցրել է Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից: ՀՀ ինքնիշխան տարածքում սկսել էին կառուցել գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, վիրավորել բանվորներին ու շինարարությունը դադարեցվեց:
Խոսել ինքնիշխանությունից, ասել՝ ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, բայց ունենալ նման ամոթ, խայտառակություն եւ մեծ-մեծ հոխորտալ ընդդիմադիր ուժերի վրա, պարզապես ամոթ է։