Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան


Ընտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր Ավետիսյան

Բլոգ
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2021 թվականից անընդհատ խոսում եմ այն մասին, որ պետք է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնությունները, ներքաղաքական օրակարգերը և զբաղվել միմիայն Հայաստանի անվտանգության ճարտարապետության վերականգնմամբ։

Ես ֆորումներ եմ կազմակերպում, այդ ֆորումներում ելույթ էին ունենում տարբեր հայտնի, աշխարհահռչակ քաղաքական վերլուծաբաններ, ովքեր ևս հայտարարում էին, որ պատերազմում պարտված և անվտանգության խնդիր ունեցող պետության ներսում ներքաղաքական օրակարգեր չեն կարող լինել, բոլոր տարաձայնությունները պետք է դրվեն մի կողմ և զբաղվել միմիայն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։

Բայց, բնականաբար, մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները մեր նման մարդկանց չեն լսում, նրանք առաջնորդվում են բացառապես սեփական քաղաքական ամբիցիաներով և շահերով՝ թքած ունենալով, որ սեփական պետությունն ու ժողովուրդը պատերազմ է պարտվել և ունի անվտանգության խնդիր։
Մենք անտեսեցինք անվտանգության ճարտարապետության կառուցման գործընթացը և այսօր գնում ենք ընտրությունների, ընտրությունների, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ է սկսվելու, իսկ դա արդեն իսկ ապացուցում է, այդ հայտարարությունը, որ երկիրը չունի անվտանգության ճարտարապետություն, հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչի մասին են ընտրությունները, ի՞նչ են քարոզում ժողովրդին քաղաքական ուժերը, եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ իր չընտրվելու պարագայում սկսվելու է պատերազմ։

Այս հայտարարությունը ինքնին ընտրության հնարավորությունը բացառում է, և հիմա դարձյալ մենք կանգնած ենք նույն խնդրի առջև, ինչ կանգնած էինք 2021 թվականին։

Ի՞նչ անել․

Պետք է մի կողմ թողնել բոլոր ներքաղաքական օրակարգերը և սեփական ժողովրդին ամեն գնով փորձել բացատրել, որ, ժողովուրդ ջան, Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալ, քանզի երկու լարի վրա խաղալը, այն ժամանակ, երբ գեոպոլիտիկ պատերազմ է տեղի ունենում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ուղղակի կործանարար է լինելու Հայաստանի համար։

Պետք է ամեն ինչ թողնել մի կողմ և սեփական ժողովրդին բացատրել, որ երկու լարի վրա խաղալու պարագայում Արևմուտքը Հայաստանին քաշելու է դեպի իր կողմը և Հայաստանը դարձնելու է գեոպոլիտիկ իր պատերազմում գործոն Ռուսաստանի դեմ։

Պետք է սեփական ժողովրդին ամեն գնով բացատրել, որ Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի քանդի Ռուսաստանի ձևավորած անվտանգության ճարտարապետությունը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ Կովկասում, որպեսզի ոչ միայն Հայաստանը, այլ հնարավորության դեպքում ողջ Կովկասը դարձնի Ռուսաստանի դեմ մղվող գեոպոլիտիկ պայքարում գործիք՝ սեփական շահերի համար՝ թքած ունենալով, թե ինչ կլինի տեղի ժողովուրդների և պետությունների հետ։

Եվ հիմա այս ամենը թողած մեր քաղաքական էլիտաները փորձում են ժողովրդին բացատրել, որ եթե Նիկոլ Փաշինյանը երկու լարի վրա չխաղա, այլ իրենք գան երկու լարի վրա խաղան, դա հնարավոր է։

Հնարավոր չէ։ Հիմա դրա մասին արդեն խոսում է ուղիղ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ես ուղղակի ուզում եմ հուշել ձեզ, որ այդ երկու լարերից մեկը Ռուսաստանն է։ Որքան էլ մեր այսպես կոչված էլիտաները և ժողովրդի մի մասը թերագնահատեն Ռուսաստանին, Ռուսաստանը աշխարհի ամենահզոր երկու պետություններից մեկն է, և այդ պետության հետ կատակ անել ուղղակի չի կարելի։

Այսօր Ռուսաստանն է հայտարարում արդեն, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ Ռուսաստանի հե՞տ է, թե՞ Արևմուտքի, և Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, Հայաստանը ինչ էլ որոշի, Ռուսաստանը հարգելու է այդ որոշումը, բայց գինը վճարելու է Հայաստանն ու Հայաստանի քաղաքացին։

Ես դրա համար էի ասում, որ ընտրությունների գնալ, ընտրությունների մասին խոսել պետք չէ, պետք է ամեն ինչ թողնել մի կողմ և սեփական ժողովրդին բացատրել, որ Հայաստանը, որպես պետություն, կարող է հարատևել բացառապես Ռուսաստանի կողքը կանգնելով, որ Հայաստանը պետք է թքի Արևմուտքի վրա, դուրս գա Եվրախորհրդից և կենտրոնանա սեփական անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու գործընթացի վրա, բայց ոմանք այս ամենը անտեսելով զբաղված են սեփական քաղաքական ամբիցիաների և իշխանության համար պայքարելու գործընթացով։

Սիրելի ժողովուրդ, մենք, ցավոք սրտի, լավ քաղաքական էլիտաներ այդպես էլ չունեցանք, և մեր էլիտաները իրենց քաղաքական տգիտությամբ, իրենց ամբիցիաներով մեր պետությունն ու մեզ՝ որպես ժողովուրդ, տանում են դեպի մեծագույն աղետի, և մենք ժամանակն է, ոչ նոր էլիտաներ ձևավորելով փորձենք ժողովրդի հետ անկեղծ խոսել։

Գիտեք, այն ազգերը, ովքեր կարողանում են ունենալ լավ քաղաքական էլիտաներ, նրանք են հասնում հաջողության, կառուցում հզոր, անվտանգ և բարեկեցիկ պետություններ, քանզի այդ էլիտաները իրենց անձնական և քաղաքական շահերից ավելի վեր են դասում սեփական պետության և ժողովրդի շահերը։ Նրանք չեն առաջնորդվում միայն իրենց անձնական ամբիցիաներով և քաղաքական շահերով։

Մենք ունենք այն, ինչ ունենք, և հիմա արդեն ժամանակն է էմոցիաներից դուրս գալու և սթափ նայելու իրականությանը, և առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը, ովքեր սեփական ժողովրդի հետ կխոսեն անկեղծ, առանց էմոցիաների ու անձնական շահերի, ովքեր սեփական ժողովրդին կասեն ճշմարտությունը՝ անկեղծ ասած չնայելով՝ ժողովուրդը դրանից կներվայնանա, թե ոչ, ժողովրդին դա դուր կգա, թե դուր չի գա, որովհետև դու, եթե սիրում ես քո ժողովրդին և պետությունը, պետք է անկեղծ քո ժողովրդին ճշմարտությունը ասես, այլ ոչ թե խաբես քո ժողովրդին և ասես այնպիսի բաներ, որ ժողովրդին դուր գա, բայց իրականում դա լինի կործանարար հենց այդ նույն ժողովրդի համար։

Այնպես որ, այս ընտրությունները, այս քաղաքական գործընթացները, որոնք այսօր իրականանում են մեզանում, ֆարս են, անիմաստ և վտանգավոր։ Մենք պետք է կենտրոնանանք մեր պետության անվտանգության ճարտարապետության վերակառուցման գործի վրա, մնացած բոլոր օրակարգերը ֆեյք են և անիմաստ։

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ ոչ թե Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, այսինքն Ռուսաստանի կողքին, թե գնում է Արևմուտք, այլ Հայաստանի ժողովուրդը։ Դրա համար է Պուտինը ասում՝ պետք է հանրաքվե անցկացնել։ Ինչո՞ւ, որովհետև Պուտինը հասկանում է Արևմուտք գնալու պարագայում Հայաստանը ինչ գին կարող է վճարել, հետևաբար Պուտինը ցանկանում է, որպեսզի այդ որոշումը կայացնի հայ ժողովուրդը, որ հետո հայ ժողովուրդը չասի՝ ինչու պետք է իշխանությունների պատճառով ես նման գին վճարեմ։

Ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ ավելի ծայրահեղ է, ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք։

Ժամանակն է ուղղակի սթափվելու, խելքներս գլուխներս հավաքելու և հասկանալու, որ Հայաստանի միակ բարեկամն ու դաշնակիցը Ռուսաստանն է, որ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես Ռուսաստանի հետ, և մնացած բոլոր պետությունները կամ փորձում են մեզ օգտագործել իրենց գեոպոլիտիկ շահերի համար, ինչպես դա անում է հավաքական Արևմուտքը, կամ փորձում են այդ գործընթացից օգուտներ քաղել, ինչին սպասում են առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան։

Եվ վերջում դարձյալ ուզում եմ կոչ անել մեր այսպես կոչված քաղաքական էլիտաներին․ դադարեցրեք այս ընտրությունները, դադարեցրեք սեփական ժողովրդին խաբելու, սեփական ժողովրդին իբր թե շատ սիրելու և նրան դուր գալու ծաղրածուությունները և կողմնորոշվեք՝ կամ դուք համաձայն եք, որ Հայաստանը կարող է երկու լարի վրա խաղալ և միացեք գործող իշխանություններին ու մի ձևացեք ընդդիմություն, կամ կանգնեք Հայոց պետականությունը փրկելու ճամբարում և հստակ հայտարարեք, որ Հայաստանը պետք է բացառապես Ռուսաստանի հետ կառուցի իր գեոպոլիտիկ շահերը, քանզի այսօրվա իրավիճակում հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, առհասարակ հնարավոր չէ, բայց հիմա առավել ևս, քանզի դա վտանգելու է Հայոց պետականությունը։

Ի դեպ, գրեթե Եվրոպա հասած Վրաստանը ոչ միայն ետ է վերադառնում Եվրոպայից, որպեսզի գործիք չդառնա Եվրոպայի ձեռքում՝ Ռուսաստանի դեմ, այլ առհասարակ օրերս Վրաստանի փոխվարչապետը հայտարարեց, որ եթե եվրոպական երկրները իրենց գործակալական ցանցը չհանեն Վրաստանից, Վրաստանը բացահայտելու է բոլոր գործակալներին, քանզի լավ գիտի, թե ովքեր են դրանք, և պատժելու է։
Սա էլ ապացույց, որ խելոք էլիտաներ ունեցող հետսովետական պետությունները այս փուլում գոնե հրաժարվում են Արևմուտքի գործիքը դառնալու աղետաբեր և կործանարար գործելաոճից․․.

Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՓոփոխություն բերողներն առաջին դասարանում․ Ուժեղ Հայաստան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»