Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն Մարուքյան
ԲլոգԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր քարոզարշավը սկսել է Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև։
ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը․ «Ինչո՞ւ հունիսի 7-ին պետք է ժողովուրդը փոխի իշխանությունը, որովհետև չունի արդար, անկախ դատական համակարգ։ Եթե նախկինում ցածր աշխատավարձերով էին դատավորները մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություններ տալիս, այսօր բարձր աշխատավարձերով են մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություն տալիս»։
Խոսելով Հայաստանը Եվրոպա տանելու մասին՝ Մարուքյանն ընդգծեց, որ ոչ թե Հայաստանն են տանում Եվրոպա, այլ եվրոպական չափանիշներն են բերելու Հայաստան։ «Դա նրա մասին չի, որ Անտոնիո Կոշտան գա Երևանում ելույթ ունենա, դա նրա մասին է, որ մանկապղծության դեպտքը չի կոծկվում»։
Կուսակցության պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանն էլ նշեց՝ «առանց անկախ դատական համակարգի որևէ պետություն չի կարող արդյունավետ գոյություն ապահովել, չի կարող լինել առողջ բիզնես միջավայր, որևէ լուրջ ներդրող չի ուզենա գա մի տեղում ներդրումներ անի, որտեղ որ չկա վստահելի միջավայր»։