Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»


Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե սովորականի նման ընտրապայքար է ընթանում: Թեկնածուները շրջում են բնակավայրերով, հանդիպումներ են ունենում, ելույթներ, կոչեր են անում: Բայց այդպես չէ: Չկա նորմալ ընտրապայքար հատկապես ընտրական կարևորագույն սկզբունքներից մեկի տեսանկյունից: Խոսքը հավասար մրցակցային պայմանների կարևորագույն սկզբունքի մասին է, որը տվ յալ դեպքում խախտված է ի սկզբանե:

Առաջինը. հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի շարժը կամայական ձևով սահմանափակված է: Եվ նա լիարժեք մարզային այցեր, հանդիպումներ, ընտրողների հետ շփումներ իրականացնել չի կարող: Խոսքը, հասկանալի է, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին է:

Ճիշտ է, Սամվել Կարապետյանն ու աջակիցները ինչ-որ կրեատիվ ձև գտել են հանդիպումներ անցկացնելու համար, մասնավորապես մարդկանց տարբեր խմբեր, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենք են գալիս տնային կալանքի պայմաններում գտնվող Կարապետյանի առանձնատուն: Բայց փաստը մնում է փաստ:

Ու կապ չունի, թե որևէ մեկը տվյալ գործչին կամ որևէ այլ գործչի ինչպես է վերաբերվում: Սա սկզբունքի և արդարության հարց է, այլ ոչ թե հույզերի կամ վերաբերմունքի:

Ընտրական սկզբունքի տեսանկյունից կարևորն այլ բան է. ապահովվո՞ւմ է, թե՞ չի ապահովվում այդ սկզբունքի պահպանումը: Եթե ընտրապայքար է, ապա բոլոր մասնակիցները պետք է ունենան նույն հնարավորություններից օգտվելու իրավունք:

Ավելին, հիմնական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ ևս սահմանափակված են, մասնավորապես՝ «Սրբազան պայքարի»՝ շինծու և դատարանում արդեն գրեթե փլուզված գործով «Հայաստան» դաշինքի մի քանի անդամներ ևս խափանման միջոցի (տնային կալանք) հետևանքով սահմանափակված են: Լինելով ԿԸՀ կողմից գրանցված պատգամավորության թեկնածու՝ նրանք ևս զրկված են ընտրողների հետ ազատորեն հաղորդակցվելու հնարավորությունից:

Այսինքն, առանց ճշմարտության և իրականության դեմ դույզն-ինչ մեղանչելու կարելի է վստահաբար ասել, որ իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրան ենթարկվող ռեպրեսիվ՝ իրավապահ-քննչական ու համանման այլ մարմինների, արել և անում են ամեն ինչ, որպեսզի ընտրապայքարի մյուս մասնակիցների համար հնարավորինս շատ արհեստական խոչընդոտներ ստեղծվեն:

Ասվածի ամենից ցայտուն ապացույցը նույն ռեպրեսիվ մարմինների կողմից բացառապես ընդդիմադի հիմնական ուժերի նախընտրական շտաբների նպատակային թիրախավորումն է: Լինի ոստիկանություն, թե հակակոռուպցիոն կոմիտե կամ մեկ այլ կառույց, կայծակնային արագությամբ արձագանքում են զանազան «օպերատիվ տվյալների» ու, իբր, «ընտրակաշառք բաժանելու» դեպք են «բռնել», գործնականում ահաբեկչական գործողություններ են իրականացնում բացառապես ընդդիմադիր ուժերի տեղական նախընտրական շտաբների ու այդ շտաբներում ներգրավված հայրենակիցների դեմ: Ի լրումն, խանգարում են նախընտրական շտաբների աշխատանքը, խաթարում գործունեության բնականոն ընթացքը:

Հասկանալի է, որ ՔՊ-ի համար «նպաստներ» բաժանող զանազան համայնքապետների հետևից նույն ուժային կառույցները չեն ընկնում: Ամենից ցայտուն դեպքը Թալինի համայնքապետի հետ կապվածն էր: Անցյալ տարվա դեկտեմբերին Մայր Տաճարի նախագավթում խայտառակ վարքով մամուլի ուշադրությանն արժանացած, ՔՊ-ի բոլոր խոշոր միջոցառումներին մշտապես ներկա տվյալ համայնքապետի վերաբերյալ կոնկրետ փաստեր տարածվեցին՝ մի շարք բնակիչների նպաստներ և օգնություններ բաժանելու մասին: Նույնը՝ Սյունիքի մարզպետի դեպքում: Ոչ մի հետևանք:

Եթե հանկարծ իրեն նման բան թույլ տար որևէ ընդդիմադիր (դեռևս չկալանավորված) համայնքապետ, ապա Փաշինյանի հրահանգով կամ առանց այդ հրահանգի նրան արդեն մի 5 անգամ կալանավորած, «պատին ծեփած», «ասֆալտին փռած» կլինեին:

Հայաստանի ներքին գործերին ակնհայտորեն խառնված և իշխանական բոլոր այլանդակությունների վրա աչքերը փակած ու վրայից մեղրամոմ քսած եվրոպական զանազան ներկայացուցիչները կարող են, իհարկե, շարունակել ձևացնել, թե իրենք կույր են, համր և խուլ: Բայց դրանից չի հետևում, թե իրականությունն այլ է, կամ մենք էլ ենք կույր, խուլ և համր:

Ավելին, արդեն ակնհայտ է, որ փաշինյանական իշխանությունը, մասնավորապես իր «հատուկ ծառայությունների» միջոցով, համատարած գաղտնալսում և լրտեսում է հիմնական ընդդիմադիր ուժերի ոչ միայն առաջին դեմքերին (թեպետ, դա էլ է աննորմալ), այլև գրեթե բոլոր՝ քիչ թե շատ նկատելի անդամներին: Հենց իրենց «բացահայտած» ձայնագրությունները ասվածի ակնհայտ վկայությունն են: Բավարար է, որ որևէ ընդդիմադիր ուժի որևէ շտաբի աշխատանքում ներգրավված մարդը հեռախոսով զրուցելիս ինչ-որ թիվ ասի (կապ չունի, թե ինչի հետ կապված թիվ), լրտեսողների բրիգադը վրա կտա, թե՝ «հայ-հավա՜ր, ընտրակաշառք ենք բռնել...»:

Եվս մեկ հետաքրքիր դրվագ. Երևանի մի շարք բնակելի շենքերի առաջին հարկերում գովազդային ինչ-որ վահանակներ են տեղադրված: Իմաստ ունի՞ նշել, որ այդ՝ անհասկանալի ծագման ու պատկանելության «գովազդային վահանակների» վրա այս օրերին հայտնվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆոտոշոփած նկարը՝ մատնաշարժման պատկերով: Գումարած՝ ինչպես արդեն նշել էինք, թաղապետարանների աշխատակիցները, օրենք խախտելով, պարտադրում են խանութների պատերին փակցնել այդ նույն նկարները: Ճիշտ է՝ մեր ահազանգից հետո, մասնավորաբար, Քանաքեռ-Զեյթունում այդ նկարները հավաքել են, բայց, օրինակ՝ որոշ համատիրությունների պատերին դեռ մնում են դրանք:

Ի դեպ, Փաշինյանի մասին: Բայց արդեն ոչ թե նկարի, այլ իր նախընտրական վարքի, բառամթերքի ու պահվածքի մասին: Այնպիսի կարծրացող տպավորություն է, որ Փաշինյանը նպատակադրվել է անել ամեն ինչ, որպեսզի կորցնի իր նվազած ռեյտինգի վերջին բեկորները: Թեպետ իր հույսն ու հասցեատերը, հասկանում ենք, հենց այդ բառապաշարի սպառողներն են: Այլոք, այս դեպքում՝ քաղաքակիրթ խոսքի կողմնակից, ծրագրային խոսքի, ճշմարտության, ոչ թե կեղծիքի կողմնակից որևէ մեկը ոչ մի դեպքում նրան ձայն չի տա:

Նա 8 տարվա վարչապետ է, բայց ընտրապայքարի է ելել 9 տարի առաջվա կարգախոսներով, բառապաշարով ու շարժուձևով: Զավեշտալի է, բայց դեռ «հեղափոխություն» է անում: Ըստ որում, ՔՊ-ի միակ քարոզիչն ու բանախոսն ինքն է: Միա՛յն ինքը: Մյուսները զուտ վիզուալ ֆոն են, «ուսապարկեր», էլի, ինչպես նույն քպական «կարկառուններից» մեկն էր արտահայտվել: Արդեն 8 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողը ոչ թե հաշվետվություններ է ներկայացնում, ոչ թե չկատարած նախորդ խոստումների վերաբերյալ ինչ-որ բացատրություններ ներկայացնելու գոնե փորձ է անում, ոչ թե ծանրութեթև անելու ենթակա ծրագրեր է ներկայացնում կամ ծրագրերի իրականացման հնարավորություններ, այլ գոռգոռում է, բղավում է, վիրավորում է, կրծքանշան է բաժանում, մարդկանց տների դարպասներին իր նկարն է փակցնում:

Հատկանշական է, որ Փաշինյանը շարունակ բղավում է ամենասովորական հայ մարդկանց վրա, որոնք ասում են, որ «աչքի վերևը հոնք կա», հարձակվում է նրանց վրա, ինչպես իր երբեմնի այն կողմնակցի վրա, որ խոսեց Փաշինյանի բերած պատերազմի 5000 զոհերի մասին... Դա պարտվածի, թույլի, նեղացածի, շրջապատի հանդեպ չարությամբ լցվածի պահվածքի է նմանվում: Դա նմանվում է ինչի ասես, միայն ոչ 8 տարի վարչապետ եղած գործչի պահվածքի:

Այնպես չէ, իհարկե, թե մինչև այս Փաշինյանն իրեն այլ կերպ էր պահում, հանկարծ հիմա սկսեց գոռգոռալ: Արդեն 8 տարի բղավում է, անհավասարակշիռ շարժումներ անում: Ու մարդիկ դրանից էլ են արդեն առավել քան ձանձրացել, եթե չասենք՝ զզվել:

Փայց Փաշինյանն իր «ամպլուայի» մեջ է. աջուձախ վիրավորական արտահայտություններ է անում հաղթանակների հասած նախկին նախագահների հասցեին, կամ զազրախոսում է տնտեսության մեջ, բիզնեսում նկատելի հաջողություններ արձանագրած մարդկանց մասին: Ո՞վ, էլի: Փաշինյա՞նը: Իսկ Հայաստանի համար ի՞նչ ունի արած Փաշինյանը: Եռապատկած «Եռաբլո՞ւրը»: Կորուսյալ Արցա՞խը, 150 հազար արցախցի հայերին հայրենազրկե՞լը, Կիրանցի, Սոթքի, Ջերմուկի, Կապանի գլխին ադրբեջանական հենակետե՞րը, ադրբեջանական ու թուրքական պայմանների կատարո՞ւմը, Արարատից հրաժարվե՞լը, ազգային ինքնության դեմ արշա՞վը, հայերիս Եկեղեցու դեմ հայտարարած պատերա՞զմը: Չէ, հազիվ թե ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհը այլոց վրա քար շպրտելը լինի: Այն էլ՝ ամենաբարակ ապակե տան մեջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ