Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca
ՍպորտԺոզե Մոուրինյուն կհեռանա «Բենֆիկայից» և կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը։ Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, պորտուգալացի մասնագետի վերադարձն արդեն համաձայնեցված է։
Մոտ ժամանակներս «արքայական» ակումբը պաշտոնապես կհաստատի «Յուրահատուկի» նշանակման մասին։ Նշվում է նաև, որ 63-ամյա մարզիչն ակտիվորեն կմասնակցի թիմի տրանսֆերային արշավին։
Մադրիդյան գրանդի ղեկին Մուրինյուն կփոխարինի Ալվարո Արբելոային։ Հիշեցնենք, որ Ժոզեն ավելի վաղ գլխավորել է «Ռեալը» 2010-ից 2013 թվականներին։
Ընթացիկ մրցաշրջանում թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ մադրիդցիները Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով 11 միավորով։