Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ» Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան


Քարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է

Քաղաքական

Նախընտրական Հայաստանը մտնում է քաղաքական պայքարի ամենաթեժ փուլերից մեկը։ Ընտրություններին մնացած օրերի ֆոնին ավելի տեսանելի է դառնում քաղաքական ուժերի բևեռացումը, իսկ քարոզչական մեթոդների տարբերությունը՝ առավել ընդգծված։ Գործող իշխանությունը շարունակում է իր ավանդական խոսույթը՝ հասարակությանը բաժանելով նախկինների և ներկաների, հեղափոխության և հակահեղափոխության, խաղաղության և պատերազմի ճամբարների։ Ութ տարվա իշխանությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը շարունակում են ընտրազանգվածի վրա ազդել հիմնականում հուզական և հակադրողական ուղերձներով։

Միևնույն ժամանակ ընդդիմադիր դաշտում փորձ է արվում ընտրողին ներկայացնել սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման ավելի առարկայական մոտեցումներ։ Մասնավորապես, Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իր քարոզարշավում շեշտադրում է մարդկանց առօրյա խնդիրների լուծման ծրագրերը՝ աշխատատեղերի, սոցիալական պաշտպանության, բնակարանային և տնտեսական հարցերի շուրջ։

Նախընտրական զարգացումների վերաբերյալ «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ արձանագրելով, որ ընտրություններից առաջ քաղաքական դաշտում արդեն ձևավորվել են հստակ միտումներ։

«Ընտրություններին մնացել է 20 օր և տեսանելի է, որ շատ մոտիվացված շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը, նրանք ինչ ասեմ նույնիսկ պատգարակի վրա լինեն, վիրահատական սեղանին վազելու են ընտրության։ Ակնհայտ է նաեւ, որ ֆավորիտը մնում է Սամվել Կարապետյանի ուժը։ Իհարկե, ես ավելի վստահ կկարողանայի խոսել վերջնական հաջողության մասին, ավելի արդյունավետ կլիներ, եթե Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենար անձամբ լինել բնակավայրերում, հանդիպելու քաղաքացիներին, որովհետեւ նրա շփումները թեկուզ սահմանափակ ռեժիմով լրատվամիջոցների և նաեւ նրա շատ կարճ շփումները լրագրողների հետ դատարանի դահլիճից դուրս տեսանելի են դարձնում, որ ինքը իսկապես կարողանում է շփվել հասարակության հետ, շատ լավ հումոր ունի, շատ լավ պատրաստված է և շատ շահեկան կլիներ, եթե այդ ամենը նաեւ լիներ բնակավայրերում, բնակչության հետ շփման արդյունքում հնարավորությունը տրվեր։ Որովհետեւ, լինենք անկեղծ, իր քաղաքական թիմում առանձնապես խարիզմատիկ, հետաքրքիր, ուժեղ էներգետիկայով դեմքեր չկան։ Մեծ մասամբ անհայտ մարդիկ են, որոնց գերակշիռ մեծամասնությունը, ցավոք, այդ շատ կարեւոր գործոնը՝ խարիզման, չունի։ Նրանք քաղաքական գործիչներ չեն և չի ստացվում իրենցից։ Եվս մի քանիսին բացի, որ թիմում կան, օրինակ կառանձնացնեի Նարեկ Կարապետյանին, Ալիկ Ալեքսանյանին և Էդգար Ղազարյանին, մնացած որեւէ մեկի մոտ այդ էներգետիկան չկա»,- «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Նրա գնահատմամբ՝ ընտրությունների ամենակարևոր հարցերից մեկը շարունակում է մնալ հասարակության այն հատվածի մասնակցությունը, որը տարիներ շարունակ կորցրել է հավատը քաղաքական փոփոխությունների նկատմամբ և չի ցանկանում մասնակցել քվեարկությանը։

«Այստեղ ամենակարեւոր հարցը մնում է, թե ինչպես մոտիվացնել հասարակության այն մոտ 48 տոկոսին, որը շարունակում է պնդել, որ ընտրությունների չի մասնակցելու, որովհետեւ չի հավատում որեւէ փոփոխության։ Հուսանք, որ այս ընթացքում ընդդիմությանը դա կհաջողվի։ 20 օրը շատ ժամանակ չէ, բայց այդուհանդերձ այնքան ժամանակ է, որի ընթացքում ճիշտ աշխատելու դեպքում այդ մոտիվացիան կլինի։ Եթե չեղավ ու մասնակցությունը եղավ մոտ 1 միլիոն 200 հազար, ինչպես նախորդ անգամ, ապա կարծում եմ՝ մենք վատ պատկեր ենք ունենալու։ Եթե պասիվ հատվածը, որը հիասթափված է և չի ուզում գնալ քվեարկության, հնարավոր լինի մոտիվացնել և նրանք գնան ընտրության, ապա հունիսի 8-ին այլ պատկեր կունենանք»,- «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքական դաշտում շարունակում են քննարկվել նաև Սամվել Կարապետյանի հայտարարությունները՝ կապված վարչապետի պաշտոնի պատասխանատվության և երկրի կառավարման վերաբերյալ նրա պատկերացումների հետ։ Կարապետյանը ավելի վաղ նշել էր, որ գիտակցում է վարչապետի պաշտոնի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը, սակայն վստահ է իր կարողությունների մեջ և պատրաստ է ամբողջությամբ նվիրվել Հայաստանի կառավարմանը։

Վերլուծաբանների մի մասի կարծիքով՝ որքան բարձրանում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հնարավորությունները, այնքան ավելի մեծանում է ճնշումը քաղաքական ուժի և նրա թիմի նկատմամբ։ Սակայն ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ դա նաև վկայում է կուսակցության աճող ազդեցության և ընդլայնվող աջակցության մասին։ Այս փուլում «Ուժեղ Հայաստանը» դիտարկվում է որպես գործող իշխանության ամենալուրջ քաղաքական մրցակիցներից մեկը, իսկ առաջիկա շաբաթները կարող են վճռորոշ դառնալ նախընտրական ամբողջ պայքարի համար։

Կողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»